«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 16–ին՝ ժամը 11.00–ին, «Նաիրիտ» գործարանի աշխատողները ցույցի դուրս կգան՝ նախապես հավաքվելով գործարանի դիմաց։ Այս մասին այսօր որոշվել է գործարանի նիստերի դահլիճում կայացած ինժեներատեխնիկական ղեկավարության խորհրդակցության ժամանակ։
Հիշեցնենք, որ աշխատողներին չի վճարվել 18 ամսվա աշխատավարձ, իսկ փետրվարի 6-ին նախատեսվում են զանգվածային կրճատումներ. աշխատանքային նոր պայմանագրեր կկնքվեն միայն 500 հոգու հետ։ Նաիրիտցիները, սակայն, մտադիր չեն հանձնվել և պայքարելու են՝ ինչքան որ հարկ լինի՝ խնդրին արդարացի լուծում տալու համար։
Հունվարի 16–ին նաիրիտցիները կվերսկսեն ցույցերը

7or.am