Ինչ ուզում եք՝ ասեք, Հայաստանը գնալով վերածվում է պարադոքսների երկրի։
Ամեն ինչ այն աստիճան է աղճատվել, որ փոխոստիկանապետը հանգիստ, հրապարակավ կարող է սպառնալ «կտրել ականջները», մսագործը կարող է հայտնվել վիրահատարանում, անգրագետը՝ ուսումնական հաստատության ղեկավարի, մանկապիղծը՝ «բարեշրջիչ» վարչապետի խորհրդականի պաշտոնում, այն վարչապետի, ով ավերեց երկիրն ու գործող նախագահից երախտիքի խոսքերի արժանանալով՝ գնաց Հայաստանը ներկայացնելու այլ երկրում։ Երեկոյան իշխանությունը երդվում է, թե գազի ու էլեկտրաէներգիայի սակագները մնալու են անփոփոխ, առավոտյան՝ թանկացնում, հետո՝ կրկին թանկացնում...
Ամեն քայլափոխի, յուրաքանչյուր ոլորտում, կենցաղում գնալով խորացող քաոս է։ Ու ազգովի գտել են դրա պատճառաբանությունը. «Դա նրանից է, որ մենք դարերով պետականություն չենք ունեցել»։
Մարազմ։ Նույն մարազմն է, երբ բացառապես քաղաքական լուծումներ պահանջող խնդիրներին բախվելիս բղավում են՝ «Չքաղաքականացնե՛լ»։
Տրանսպորտի սակագնի թանկացումը կանխելը քաղաքական խնդիր է, գազի և էլեկտրաէներգիայի՝ այսօր չհիմնավորված գները վերանայելը քաղաքական խնդիր է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը քաղաքական խնդիր է, արտագաղթի կանխումը քաղաքական խնդիր է, «Նաիրիտը» քաղաքական խնդիր է, փողոցում մարդկանց ծեծելը քաղաքական խնդիր է...
Ամենուրեք քաղաքականությունից խոսացողները սրտնեղած ասում են՝ «չքաղաքականացնել», երբ խոսքը գնում է կոնկրետ քաղաքական քայլերով նրանց իսկ խնդիրների լուծելու մասին։ Ընդ որում, քաղաքականացնում են այն ամենը, ինչ բացարձակապես քաղաքականության հետ կապ չունի, բայց անում ու ասում են հակառակը, երբ համատարած գաղջի վերացումը բացառապես քաղաքական տիրույթում է։ Պարադոքս։ Իսկ խնդիրներն ավելանում ու ավելանում են։
Գործող իշխանությունը ցանկանում է սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվել։ Դա կանխելու միակ ճանապարհը քաղաքական եղանակով դրա դեմն առնելն է։ Ու քաղաքական այս պայքարին պետք է միանան բոլոր նրանք, ովքեր ամեն օր պնդում են, թե «այսպես այլևս հնարավոր չէ շարունակել»։ Գոնե այս պարագայում այնքան ակնհայտ է քաղաքականացնելու հրամայականը, որ «չքաղաքականացնելը» կնշանակի կանաչ լույս վառել Հայաստանը պարադոքսների երկրի վերածած պատասխանատուների առաջ։
Քաղաքականացնե՛լ

Վախթանգ Մարգարյան