Հարցազրույց

13.01.2015 21:15


Սարգիս Ավետիսյան. «Որևէ մեկը մեր փոխարեն չի անելու»

Սարգիս Ավետիսյան. «Որևէ մեկը մեր փոխարեն չի անելու»

Հարցազրույց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ

–Ձեր կարծիքով ի՞նչ արդյունքներ կարող է արձանագրել համաժողովրդական շարժումը 2015 թվականին։

–Հույս ունեմ, որ 2015թ. մեր երկրի համար իսկապես կլինի ռեալ փոփոխությունների տարի, համաժողովրդական շարժումը կհասնի իր հաղթանակին։ Իսկ հաղթանակ նշանակում է իշխանափոխություն, որովհետև դա ձեռնտու է և՛ մեր հասարակությանը, և՛ նաև այսօրվա իշխանություններին, որոնք ի վիճակի չեն Հայաստանն այսօր առկա խնդիրներից հանել։ Այս իշխանությունների օրոք ամեն մի ամիսը, ամեն մի օրը մեր երկրի վրա շատ թանկ է նստելու, և հետո տարիներ են պետք, որ այդ կորուստները մենք վերականգնենք։

–Հունվարի 20–ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծ խորհրդաժողով է հրավիրել։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք դրանից։

–Գագիկ Ծառուկյանը լրացնում է այդ բացը և փորձում է իսկապես անել այն, ինչը չի արվում իշխանությունների կողմից՝ հավաքել բոլոր քաղաքական ուժերին, լսել կարծիքներ և որոշել՝ ինչ պետք է անել։ Ի վերջո, այս երկրում քաղաքական ուժերը պետք է անեն, կամ քաղաքական այն անհատները, ովքեր ի վիճակի են երկրում բան փոխելու։ Որևէ մեկը մեր փոխարեն չի անելու, և կարծում եմ՝ շատ ողջունելի է, որ այդ խորհրդաժողովը հրավիրվում և կազմակերպվում է հենց Գագիկ Ծառուկյանի կողմից։ Եվ կարծում եմ, որ այն, ինչ ասվում է, պետք է մինչև վերջ նպատակին հասցվի, և մեր երկիրն այս դժոխային վիճակից հանվի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը