Հարցազրույց

13.01.2015 13:41


Գառնիկ Վաղարշակյան. «Ես հույսի ու հավատի խորհրդաժողով եմ տեսնում»

Գառնիկ Վաղարշակյան. «Ես հույսի ու հավատի խորհրդաժողով եմ տեսնում»

Հարցազրույց Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանի հետ

–Ինչպե՞ս կգնահատեք երկրում ստեղծված իրավիճակը։

–Ճգնաժամային։

–Կմանրամասնե՞ք։

–Քանի որ գործունեությունս ծավալում եմ կրթական համակարգում, եթե բալային համակարգով ասենք, դպրոցի բալային համակարգով, կարող է երեքի չձգել, կոպիտ ասած։

–Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ. ի՞նչ նպատակ է դրանով նա հետապնդում։

–Երևի միայն մանկահասակ երեխաներին պարզ չի, որ «սահմանադրական բարեփոխումներն» արվում են նրա համար, որպեսզի երկրում կառավարման համակարգի փոփոխության, այդ բարեփոխումների անվան տակ վերարտադրություն ապահովվի։

–Նախորդ տարի համաժողովրդական շարժումը թափ է հավաքել. ի՞նչ հույսեր ունեք այդ քաղաքական գործընթացից։

–Ես հույսի ու հավատի խորհրդաժողով եմ տեսնում, որն ամսի 20-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրում է։ Տարիքով մարդ եմ, կյանքումս առաջին անգամ հույս եմ կապում, որ այս շարժումը, ակտիվությունը կարող է պատահի՝ ուղղորդված մի ինչ–որ լույսի տանի վերջում։ Որովհետև ժողովուրդը կաթվածային վիճակում է գտնվում. աղքատության այդ ցուցանիշը, գործազրկության ցուցանիշը։ Վիճակը շատ ճգնաժամային է. ամեն մի ընտանիք վարկերի տակ է, մարդիկ գնում են։ Թե ինչ ժառանգություն թողեց 12-րդ վարչապետը, բավականին ավելորդ է ասել...

–Խոսեցիք հունվարի 20-ի խորհրդաժողովից. դուք մասնակցելո՞ւ եք նախատեսվող միջոցառմանը։

–Եթե հրավեր ստանամ, սիրով կմասնակցեմ։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը