Արամ Կարապետյան. «…վստահեցնում եմ, որ այս քննարկումների արդյունքում նոր քաղաքական դաշտ է ձևավորվելու…»
-Կարծում եմ, որ այս քննարկումները շատ մեծ արդյունք են ունենալու։ Միգուցե դա հիմա չզգացվի, բայց լիովին վստահեցնում եմ, որ այս քննարկումների արդյունքում նոր քաղաքական դաշտ է ձևավորվելու, և այն, վերջիվերջո, տանելու է շատ կարևորագույն խնդիրների լուծման,-ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «ՆախաստորագրվածարձանագրություններըևՀայաստան-Թուրքիահարաբերություններիկարգավորմանգործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներին իր ելույթից հետո պատասխանելով «7օր»-ի՝ «Արդյունավետ կլինե՞ն այս լսումները» հարցին՝ ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։
Նա նշել է, որ իրեն չի հետաքրքրում՝ արդյոք ՀՀ նախագահը հետևություններ կանի՞ այս լսումներից, թե ոչ։
-Նախագահն ինձ այդքան չի հետաքրքրում, որովհետև լիովին վստահ եմ, որ այդ ամենը թելադրված է, և ես շատ ուրախ եմ, որ արդեն Միացյալ Նահանգների իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ իրենք որևէ բան չեն ստիպել, Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հետ չեն կապել հարցը։ Այսինքն, այս ամենը բերում է նրան, որ կամաց-կամաց այս երկրները սկսում են ասածից հետ կանգնել, և սա կարևորագույն խնդիր է։ Կստորագրեն, թե ոչ, կարձանագրեն, թե ոչ, դա չէ կարևորը. դա երկրորդական խնդիր է։ Շուտով փոփոխություններ կլինեն, և նոր եկողները լրիվ նորովի կնայեն այս ամենին,-նշել է Արամ Կարապետյանը։
Արամ Կարապետյան. «…վստահեցնում եմ, որ այս քննարկումների արդյունքում նոր քաղաքական դաշտ է ձևավորվելու…»
-Կարծում եմ, որ այս քննարկումները շատ մեծ արդյունք են ունենալու։ Միգուցե դա հիմա չզգացվի, բայց լիովին վստահեցնում եմ, որ այս քննարկումների արդյունքում նոր քաղաքական դաշտ է ձևավորվելու, և այն, վերջիվերջո, տանելու է շատ կարևորագույն խնդիրների լուծման,-ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներին իր ելույթից հետո պատասխանելով «7օր»-ի՝ «Արդյունավետ կլինե՞ն այս լսումները» հարցին՝ ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

7or.am