Լրահոս

01.10.2009 14:02


Արազ Ազիմովը ստախոս է

Արազ Ազիմովը ստախոս է

Ադրբեջանական «Day.az» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ ղարաբաղյան հակամարտության գծով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողներին ասել է, թե հայկական ստորաբաժանումները նահանջում են դեպի արևմուտք և դուրս են գալիս զբաղեցրած դիրքերից։

«7օր»-ը կապ է հաստատել ՀՀ ՊՆ լրավության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, որից հետո նրանք այդ տեղեկությունը հերքող հաղորդագրություն են տարածել։

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Ս.թ. հոկտեմբերի 1-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ՝ հղում անելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Ա. Ազիմովին, տարածել են տեղեկություններ, թե, իբր հայկական ստորաբաժանումները նահանջում են դեպի արևմուտք և դուրս են գալիս զբաղեցրած դիրքերից:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Սենոր Հասրաթյանը հերքել է նշված տեղեկատվությունը՝ ասելով, որ դա չի համապատասխանում իրականությանը, ընդամենը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հերյուրանքն է:
ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց պարտականությունները և առաջին գծում սահմանային իրավիճակի ոչ մի փոփոխություն, զորքերի տեղաշարժ չի կատարվել»։

7or.am

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը