ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «ՆախաստորագրվածարձանագրություններըևՀայաստան-Թուրքիահարաբերություններիկարգավորմանգործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նույն հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն իր ելույթում մասնավորապես ասել է.
-Բոլորն էլ հասկանում են, որ հարաբերությունների կարգավորումը բնական ցանկություն է։ Հարաբերություններ կարգավորելն անհրաժեշտ է, բայց ի՞նչ գնով, սա է խնդիրը։ Մի կողմ դնենք այն, որ ղարաբաղյան հիմնախնդիրը դեռ չկարգավորած՝ ոչ բաց հակամարտություն կարգավորելու գործընթաց ենք սկսել, այն էլ առանց երաշխիքների, որ դրանք կարող են բացառել այդ գործընթացների փոխկապակցվածությունը։ Նախաստորագրելով այս արձանագրությունները՝ մենք կորցրել ենք հնարավորությունը կարգավորելու երկկողմ հարաբերություններն առանց նախապայմանների։ Այս պատասխանատու քայլի գնահատականը պետք է մնա պատմությանը։ Մի բան հստակ է. դրա գինը վճարող է լինելու ոչ թե իշխանությունը, այլ հե՛նց ապագա սերունդներն ու հայ ժողովուրդը։ Այս արձանագրությունները թուրքական նախապայմանների իրականացման համար հող ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ։ Սա է հարցը։ Եթե այո, ապա մենք գիտությամբ, թե անգիտությամբ ընդունել ենք թուրքական նախապայմանները և թույլ ենք տվել շեղում արտաքին քաղաքականության ուղեգծից։ Այն, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ, նույնիսկ կողմ եղողներն են հաստատում և չեն թաքցնում իրենց մտահոգությունները։ Փիլիսոփայական հարց է դրվում հաճախ, թե կա արձանագրությունների սխալ ընկալում։ Սակայն պարզից էլ պարզ է, որ երբ ինչ-որ մեկին ցանկանում են թունավորել, բաժակի վրա թույն չեն գրում։ Դժվար չէ կռահել, որ երբ նախապայմանները դիվանագիտական ձևակերպումների տակ ներառվում են փաթեթային համաձայնության մեջ, որը սկզբնավորում և ուղղորդում է հարաբերությունների հաստատման հստակ գործընթացը, դրանով արդեն իսկ երաշխավորում է այդ նախապայմանների իրականացումը։
Հետաքրքիր զուգադիպությամբ նմանապես նույն թեզն է արծարածվում, ինչը տեղ ուներ 1997-ին։ Այն ժամանակ դա հնչում էր այսպես. «Սերգո՛ ջան, լավ չե՛ս ապրի, քնի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ ենք»։ Հիմա էլ այդ տեսակետը հետևյալ կերպ է հնչում. «Ժողովուրդը լավ չի ապրի, քանի դեռ Թուրքիայի հետ սահմանները փակ են, և մենք շրջափակման մեջ ենք»…
Հատված Արմեն Ռուստամյանի ելույթից
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նույն հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն իր ելույթում մասնավորապես ասել է.