Արամ Հարությունյան. «Իշխանությունները սարսափած են. հունվարի 20–ի խորհրդաժողովը նրանց շատ է անհանգստացնում»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ
–Բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են ներքին և արտաքին քաղաքականությունում։ Արդեն 2015թ. տարեսկզբին ադրբեջանական կողմն ակտիվորեն փորձում է ուժեղացնել ճնշումը սահմանին։ Սա այդ քաղաքականության ձախողման արդյո՞ւնք եք համարում։
–Իհա՛րկե, որովհետև արտաքին քաղաքականությունում շատ կարևոր է՝ տվյալ երկրի անունից հանդես եկող իշխանությունը, այս դեպքում՝ նախագահը, որքան հարգանք, հայկական տարբերակով նաև՝ պատիվ ունի մյուս երկրների նախագահների և պաշտոնյաների մոտ։ Իսկ Հայաստանի պարագայում միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ մենք տեսնում ենք Սերժ Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքը։ Եվ այդ ամենը հետևանք է ինչպես ոչ լեգիտիմության, այնպես էլ անձնական հատկությունների, որովհետև նույնիսկ եթե երկրի ներսում լեգիտիմություն չունեցող անձն անձնական հատկություններ ունի, վերաբերմունքը լրիվ այլ է լինում։ Իսկ Սերժ Սարգսյանը միշտ փորձում է արդարանալ ներսում, և դա բերում է այն ամենին, ինչ այսօր ունենք արտաքին հարաբերություններում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա վերջինը, բնականաբար, օգտվելու է հայաստանյան իշխանությունների սխալներից և բացթողումներից։ Համոզված եմ՝ իրենք նաև տեղեկացված են, որ իշխանությունները ներսում խնդիր ունեն, և չեն վայելում սեփական ժողովրդի աջակցությունը։
–Հունվարի 20–ին կայանալու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ միջոցառումից։
–Համոզված եմ, որ դրանով քաղաքական գարնան մեկնարկն է տրվելու։ Համոզված եմ նաև, որ դա համաժողովրդական շարժման ակտիվացման խթան է հանդիսանալու։ Իհարկե, իշխանությունները տարբեր «մուտիլովկաներով» փորձում են սեպ խրել համաժողովրդական շարժման տարբեր ներկայացուցիչների միջև, բայց դա մի քիչ շատ էժան տարբերակ է։ Իշխանությունները սարսափած են. հունվարի 20–ի խորհրդաժողովը նրանց շատ է անհանգստացնում։ Այդ խորհրդաժողովին ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ են լինելու, և դա իշխանություններին մտահոգում է։ Տեսան, որ Երանոսյանի, այսինքն՝ սպառնալիքների տարբերակը չանցավ, մնացել է «մուտիլովկաների» տարբերակը, բայց սա էլ չաշխատող է, որովհետև Հայաստանում բոլորը գիտեն՝ ով ով է։ Հունվարի 20–ի խորհրդաժողովը, կարծում եմ, նպատակ ունի ճշտելու քայլերի հերթականությունը, ժամանակային քարտեզը, որով պիտի առաջ գնա համաժողովրդական շարժումը։
–Իշխանությունները գնալու են զիջումների։ Ինչպես ստիպված զոհաբերեցին Տիգրան Սարգսյանին, հետաձգեցին սահմանադրական փոփոխությունները, փորձեցին անդրադառնալ 12 կետերին, այնպես էլ հիմա Սերժ Սարգսյանը գնալու է զիջումների։ Ուղղակի ընդդիմությունը պետք է շատ համոզված, դանդաղ, բայց հստակ քայլերով գնա առաջ, չտրվի սադրանքների։ Եվ դրանից հետո, համոզված եմ, լինելու են արտահերթ ընտրություններ, որովհետև Սերժ Սարգսյանն ինչ–որ պահից սկսած՝ զիջելու որևէ բան այլևս չի ունենալու։

–Իսկ ընդհանրապես, 2015թ. ի՞նչ ներքաղաքական զարգացումներ եք կանխատեսում։
–Իշխանությունները գնալու են զիջումների։ Ինչպես ստիպված զոհաբերեցին Տիգրան Սարգսյանին, հետաձգեցին սահմանադրական փոփոխությունները, փորձեցին անդրադառնալ 12 կետերին, այնպես էլ հիմա Սերժ Սարգսյանը գնալու է զիջումների։ Ուղղակի ընդդիմությունը պետք է շատ համոզված, դանդաղ, բայց հստակ քայլերով գնա առաջ, չտրվի սադրանքների։ Եվ դրանից հետո, համոզված եմ, լինելու են արտահերթ ընտրություններ, որովհետև Սերժ Սարգսյանն ինչ–որ պահից սկսած՝ զիջելու որևէ բան այլևս չի ունենալու։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը