Հավանաբար, բոլորդ լսել եք «ալֆոնս» որակման մասին: Տղամարդ, ով բացառապես ապրում է կանանց հաշվին: Բնականաբար, հարգի երևույթ չէ: Բայց նրանք կան:
Կամ՝ «դինամո»: Կին, որը մասնագիտացած է տղամարդկանց «քցելու» մեջ: Երևի կարիք չկա մեկնաբանել, թե ինչպես է վերաբերվում այս տիպի կանանց երկրագնդի տղամարդկանց բացարձակ մեծամասնությունը:
Ժամանակն է գտնել այն բնութագրումը, որը մեկ բառով կբնորոշի բացառապես տվյալ երկրի, ասենք՝ Հայաստանի քաղաքացիների հաշվին ապրող իշխանությանը:
Հասկանալի է, թե ինչպես է վերաբերվում տվյալ երկրի, ասենք՝ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը նման իշխանությանը: Հայհոյել պետք չէ: Պետք է հասկանալ, որ ինչպես «ալֆոնսն» ու «դինամոն», այնպես էլ այս տիպի «էլիտան» անուղղելի են: «Հեշտ փող» հասկացությունը միշտ էլ մթագնելու է ուղեղները:
Երբ տղամարդն ապրում է բացառապես կանանց խաբելով և հակառակը, դա զզվելի է: Նման տեսակին բոլոր ժամանակներում վանել են, դարձրել ծաղրի առարկա և այլն…
«Ալֆոնս» կամ «դինամո» իշխանության պարագայում խնդիրը լրիվ այլ է: Երևույթն այս լրջագույն սպառնալիք է ցանկացած պետության համար: Այնպես որ, նման իշխանություններին մեջքով շրջվելը կամ հեգնելը ոչ մի օգուտ չի կարող տալ: Այն շարունակելու է ապրել իր երկրի քաղաքացիների հաշվին: Նման իշխանություններին ուղղակի հեռացնում են: Ամենանախընտրելի և ճիշտ տարբերակը՝ խաղաղ ճանապարհով:
Իշխանության «ժողովրդական» բնութագրում

Վախթանգ Մարգարյան