Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդարանական լսումները մեկնարկեցին
Քիչ առաջ մեկնարկել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «ՆախաստորագրվածարձանագրություններըևՀայաստան-Թուրքիահարաբերություններիկարգավորմանգործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները: Լսումները նպատակ ունեն քաղաքական և հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ բազմակողմանի քննարկում իրականացնել հրապարակված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի և Թուրքիայի միջև նախաձեռնվող գործընթացի վերաբերյալ:
Խորհրդարանի լեփ-լեցուն դահլիճում են քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատմաբաններ, դիվանագետներ և այլոք։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
-Այս լսումներն առանձնահատուկ են, քանի որ առաջին անգամ բոլոր շահագրգիռ ուժերի համար հնարավորություն է ստեղծվել ներկայացնել իրենց կարծիքները Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու վերաբերյալ,- նշել է Հ. Աբրահամյանը։
Ներկաներին բաժանված օրակարգում նշված է, որ բարձրացված հարցերին պետք է պատասխանի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդարանական լսումները մեկնարկեցին
Քիչ առաջ մեկնարկել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները: Լսումները նպատակ ունեն քաղաքական և հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ բազմակողմանի քննարկում իրականացնել հրապարակված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի և Թուրքիայի միջև նախաձեռնվող գործընթացի վերաբերյալ:

7or.am