Նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում այնպիսի «զգայացունց» տեսարանների հանդիպեցինք, այնպիսի «սրտառուչ» տեղեկություններ իմացանք, որ տպավորություն ստեղծվեց, թե դառնում ենք կրոնապետություն:
Իսկապես, դեռ կասկածները մնում են: Գուցե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում շտկումնե՞ր են կատարվելու. ասենք, խորհրդարանական կառավարման մոդելի փոխարեն ընտրվելու է նոր պետական կարգ՝ կրոնապետություն: Երբ քաղաքական եւ հոգեւոր իշխանությունը կենտրոնացվում է եկեղեցու ձեռքում:
Բացի այն, որ երկրի քաղաքական իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երկու օր եկեղեցուց դուրս չէր գալիս եւ թունդ հավատացյալի կերպարանք ընդունած՝ սպասում էր Աստվածահայտնությանը, նաեւ՝ բոլորիս, մեղմ ասած, զարմացրեց խաչքավորի դերն ստանձնած, սարկավագի հագուստով պաշտպանության նախարարի մասնակցությունն այդ կրոնական ծեսին:
Մի խոսքով, բոլորը սրբազան թմբիրի մեջ էին, իսկ թշնամին հերթական դիվերսան էր իրականացնում մեր սահմաններում՝ ցավալիորեն խլելով հայ զինվորների կյանքը:
Բայց քաղաքական ղեկավարությունը շարունակում էր «աղոթքներ» մրմնջալ առ Աստված՝ մնալով պատարագային աուրայի մեջ այնպիսի մի «մաքրագործված» հայացքով, որ մի պահ թվաց, թե թշնամուն «ոչ համարժեքից էլ մի քիչ ավելի» պատասխան են տալու՝ հայ զինվորների հրացաններին աղավնիներ շարելու ձեւով:
Ավելին, պատարագային աուրան իշխանություններին ստիպեց Հայաստան ժամանած «օրենքով գողերին» ընդունել քրիստոնեավայել: Այնքան քրիստոնեավայել, որ, ասես, ի դեմս «օրենքով գողերի»՝ այստեղ էին հայտնվել Քրիստոսի 12 առաքյալները:
Հաջորդ պահին էլ մի ուրիշ լուր լսեցինք:
Աշխարհասփյուռ հայությանը Հրանուշ Հակոբյանն այնքան ասաց՝ «Արի տուն», որ ինքն էլ հոգնեց:
Եվ քանի որ չեկան, որոշեց՝ գոնե նրանք խաչը տուն ուղարկեն: Հայի հերթական «մասշտաբային» ու ցնորամիտ գաղափար:
Ըստ սփյուռքի նախարարի՝ Ֆրանսիայի եւ Լիբանանի հայկական համայնքների ներկայացուցիչները մտադրվել են Հայաստանում կառուցել աշխարհի ամենամեծ խաչը, իսկ երկրի իշխանություններն էլ պատրաստ են տարածք տրամադրել:
Մի քանի տարի առաջ էլ, հիշում եք, այստեղ մտավորականությունն առաջարկում էր Նոյան տապան կառուցել՝ «բնական չափերով, կենդանական աշխարհի զույգ ներկայացուցիչներով» համալրված:
Քանի կար, սփյուռքահայը երազում էր հայրենիքում թաղվել, իսկ հիմա արդեն հայրենիքը դիտարկում են իբրեւ մի մեծ գերեզմանոց, որի վրա պետք է խաչ տեղադրվի:
Չնայած, կասկածում ենք, թե խաչ տեղադրելու մտահղացումը սփյուռքի գաղթօջախներում ծնված գաղափար է: Անցած վեց տարիներին գործող իշխանությունը, մասնավորապես՝ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, այնպիսի «գրանդիոզնի» ծրագրերի մասին են հայտարարել, որ ավելի շուտ այս վերջին գաղափարն էլ կարելի է վերագրել իշխանությանը, քան սփյուռքին: Ի՞նչ վատ է. սփյուռքը խաչի կառուցման համար մեծ ներդրումներ կանի, իրենք էլ այդ գումարից լիքը «ատկատներ» կանեն:
Իհարկե, շատերն են արդեն մի կուշտ ծիծաղել աշխարհի ամենամեծ խաչը Հայաստանում կառուցելու անհեթեթ ծրագրի վրա՝ իրավացիորեն նկատելով, որ դրա փոխարեն իշխանությունը թող երկիրը կառուցի եւ հզորացնի, տնտեսությունը զարգացնի, անտուններին տնավորի եւ այլն:
Բայց հայտնի է՝ ով բան չունի անելու՝ ձեռքը գցում է խաչին ու Ավետարանին:
Իսկ որ գործող իշխանությունը տարիներ շարունակ ոչինչ չի անում, փաստ է:
Ուրեմն, հիմա էլ որոշել է փարվել խաչին ու Ավետարանին՝ «խնկածխածածկութի» տակ թաքցնելով իր անգործությունը եւ անկարողությունը:
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Պարզ է, որ եթե քաղաքական լուրջ դիմադրության չհանդիպի Սերժ Սարգսյանը, ապա խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գաղափարից չի հրաժարվի (հո Վեհափառ չի՞ դառնալու): Բայց մինչ այդ եւ հանուն այդ գաղափարի իրագործման՝ պետք է «ջերմեռանդորեն աղոթել»։ Ինչով էլ զբաղված է:
Դառնում ենք կրոնապետությո՞ւն