Այսօր մեկնարկում է ՀՀ նախագահի համահայկական ուղևորությունը սփյուռքահայ գաղթօջախներ
Հոկտեմբերի 1-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկշաբաթյաայցելություններիշարքէսկսելՓարիզի,ՆյուՅորքի, Լոս-Անջելեսի, ԲեյրութիուԴոնիՌոստովիհայկականմեծգաղթօջախներ՝ լսելու տեղի և համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Նախատեսվում է, որ համահայկական ուղևորության ժամանակ ՀՀ նախագահըկանցնի ավելի քան 30 հազար կմ տարածքով, կհանդիպի 35 երկրից ժամանած ավելի քան 400 մասնակիցների և 30 համազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նշենք, սական, որ նախօրեին ԱՄՆ-ի «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու ԳրիգորԽոդանյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ Լոս-Անջելեսում, Բեյրութում, ՓարիզումևՆյուՅորքումավանդականկուսակցությունները՝ՍԴՀԿ-ն, ՀՌԱԿ-ըևՀՅԴ-ն, ինչպեսնաևսփյուռքիմիշարքկազմակերպություններ, քննարկումենՍերժՍարգսյանիայցելությունըբոյկոտելուևհյուրանոցներիառջևցույցանցկացնելուհարցը։
-Սփյուռքում այսօր 3 ավանդական կուսակցությունները միացած են, միատեղ հայտարարություններ են ստորագրում, միատեղ բողոքի ակցիաներ կազմակերպում։ Այնպեսպետքէլինի, որկա՛մբոլորըգնաննախագահիհետհանդիպմանը, կա՛մոչմեկը,- նշել էր Գ. Խոդոյանը։
Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր ԱհարոնՇխրտմյաննէլ «7օր»-ին ասել էր, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահին դատարկ սրահները կսպասեն, քանի որ սփյուռքիմեծամասնությունը (գրեթե 95%-ը) կտրականապեսդեմէհայ-թուրքականնախաստորագրվածարձանագարություններին, իսկ Սերժ Սարգսյանի՝ հայկական գաղթօջախներ այցելությունն էլ համարում են ժամանակավրեպևձևականբնույթկրող։
-Ընդամենը 7 օրվա մեջ պետք է այցելի 5-6 գլխավոր մայրաքաղաքներ, որտեղ ճաշկերույթներիընթացքում խոսք առնելով պետք է բավարարվի կամ պետք է կարծի, որ սփյուռքը «բավարարված» է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Հայաստանի կատարած քայլերով,- նշեց Ա. Շխրտմյանը,- նախագահիայցելությունըհամոզիչչէ՛, ևմերժումենքսփյուռքահայությաննայդտեսակճաշկերույթայինայցելություններովբավարարվածտեսնելը. այդպեսչե՛նհամոզումևբանակցումսփյուռքիհետ,- ասել էր նա։
Այսօր մեկնարկում է ՀՀ նախագահի համահայկական ուղևորությունը սփյուռքահայ գաղթօջախներ
Հոկտեմբերի 1-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսել Փարիզի, Նյու Յորքի, Լոս-Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ՝ լսելու տեղի և համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Նախատեսվում է, որ համահայկական ուղևորության ժամանակ ՀՀ նախագահըկանցնի ավելի քան 30 հազար կմ տարածքով, կհանդիպի 35 երկրից ժամանած ավելի քան 400 մասնակիցների և 30 համազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նշենք, սական, որ նախօրեին ԱՄՆ-ի «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ Լոս-Անջելեսում, Բեյրութում, Փարիզում և Նյու Յորքում ավանդական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն, ՀՌԱԿ-ը և ՀՅԴ-ն, ինչպես նաև սփյուռքի մի շարք կազմակերպություններ, քննարկում են Սերժ Սարգսյանի այցելությունը բոյկոտելու և հյուրանոցների առջև ցույց անցկացնելու հարցը։
-Սփյուռքում այսօր 3 ավանդական կուսակցությունները միացած են, միատեղ հայտարարություններ են ստորագրում, միատեղ բողոքի ակցիաներ կազմակերպում։ Այնպես պետք է լինի, որ կա՛մ բոլորը գնան նախագահի հետ հանդիպմանը, կա՛մ ոչ մեկը,- նշել էր Գ. Խոդոյանը։
Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանն էլ «7օր»-ին ասել էր, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահին դատարկ սրահները կսպասեն, քանի որ սփյուռքի մեծամասնությունը (գրեթե 95%-ը) կտրականապես դեմ է հայ-թուրքական նախաստորագրված արձանագարություններին, իսկ Սերժ Սարգսյանի՝ հայկական գաղթօջախներ այցելությունն էլ համարում են ժամանակավրեպ և ձևական բնույթ կրող։
-Ընդամենը 7 օրվա մեջ պետք է այցելի 5-6 գլխավոր մայրաքաղաքներ, որտեղ ճաշկերույթների ընթացքում խոսք առնելով պետք է բավարարվի կամ պետք է կարծի, որ սփյուռքը «բավարարված» է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Հայաստանի կատարած քայլերով,- նշեց Ա. Շխրտմյանը,- նախագահի այցելությունը համոզիչ չէ՛, և մերժում ենք սփյուռքահայությանն այդ տեսակ ճաշկերույթային այցելություններով բավարարված տեսնելը. այդպես չե՛ն համոզում և բանակցում սփյուռքի հետ,- ասել էր նա։
7or.am