Փարիզում կատարված ահաբեկչությունը ևս մեկ անգամ ապացուցում է՝ աշխարհը ոչ թե այլևս առաջվանը չէ, այլ այնպիսի տեմպի մեջ է մտել, որ թույլ ու իրավիճակին չտիրապետելու դեպքում կարող ես մեկընդմիշտ կորել ահագնացող հորձանուտներում:
Ցանկացած պետության ադեկվատությունը նաև նրա վերլուծական ներուժն է:
Բազմիցս ասվել է, որ Հայաստանում գնալով վերանում է քաղաքական վերլուծական միտքը: Հատուկենտ բացառություններ, անշո՛ւշտ, կան, բայց դրանք բացառություններ են։
Ամեն քայլափոխի «քաղաքագետներ» ու «վերլուծաբաններ» են, բայց դրանց վերլուծությունները բացառապես իշխանության ու նրա ձախողումների արդարացմանն են ուղղված:
Կարդում ես այսօրվա մեկնաբանությունները Փարիզում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ ու «էշանում». «Սա հարված էր ժողովրդավարությանը», «Ապտակ բոլորիս» ու նման անհեթեթություններ...
Այն, որ 7 տարի շարունակ այստեղ ձեր իսկ ձեռքերով առավոտից երեկո ապտակում են բոլորիս, ողբերգություն չի, Ֆրանսիայում կատարվածի համա՞ր եք ողբում:
Այսօր Արևմուտքը հրապարակավ ընդունում է, որ համահարթեցման քաղաքականությունը տապալվեց: Ֆրանսիայի բնակչության 54 տոկոսը վախենում է իր անվտանգության համար, Գերմանիայում 3 մլն-ից ավելի թուրքերի ներկայությունն այսօր որակում են որպես «օսմանյան վտանգ», Բրյուսելում բնիկ բելգիացին արաբի հանդիպելուց փախցնում է հայացքը...
Արևմուտքը շատ լավ հասկանում է Փարիզում կատարված ողբերգության պատճառները:
Դուք մե՛ր իրականությանը նայեք: Նայե՛ք ու հասկացե՛ք, որ Հայաստանի այսօրվա գաղջի պատասխանատուները միայն ձեր պատվիրատուները չեն: Պակաս մեղավորը դուք չեք: Թե՞ ձեր կարծիքով ողբերգությունը միայն այն է, երբ «Ալլահ Աքբար» գոռալով գնդկահարում են պատահական անցորդներին:
Դուք մե՛ր իրականությանը նայեք

Վախթանգ Մարգարյան