Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության 19-րդ Համագումարի պաշտոնական հայտարարությունը
Սեպտեմբերի 26-ից 29-ը Հայաստանում կայացավ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության հերթական 19-րդ Համագումարը, որին մասնակցում էին Հայաստանի և Սփյուռքի հայաշատ տարբեր քաղաքներից ժամանած պատվիրակներ:
Համագումարը քննարկման առարկա դարձրեց հայ ժողովրդին հուզող հիմնական խնդիրները'հայ-թուրքական հարաբերությունները, Արցախյան հիմնահարցի վերջին զարգացումները, ջավախահայության առջև ծառացած դժվարությունները, Հայաստանի ներքին քաղաքական, տնտեսական և ընկերային կյանքը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի կուսակցության կառույցներին առընչվող հարցեր:
Համագումարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելիս չի կարող անտեսել պատմության դառը փորձը: Մեկնելով այս իրողությունից' ՍԴՀԿ-ը մերժում է Թուրքիայի հետ ներկա սահմանները ընդունող որևէ արձանագրություն, մերժում է թուրքական ժխտողական պատմագրության ներկայացուցիչների հետ հայ և թուրք պատմաբաններից բաղկացած ցանկացած հանձնաժողով:
Հետևաբար, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների նախաքայլը պետք է լինի պատմության առջև իր անցյալի պատասխանատվությունը ստանձնելու Թուրքիայի պատրաստակամությունը:
Սփյուռքը հետևանք է թուրքական իշխանությունների ծրագրած և գործադրած ցեղասպանության: Հետևաբար, համայն հայությունը մնում է պահանջատերի իր դերի մեջ ու շարունակելու է հետապնդել հայոց ցեղասպանության ճանաչումը և իր իրավունքների պաշտպանությունը ' անկախ այն բանից, թե ինչպիսի հարաբերություններ կզարգանան Հայաստանի և Թուրքիայի միջև:
Քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը' ՍԴՀԿ 19-րդ համագումարը վերահաստատեց , որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքի համաձայն:
Համագումարն անընդունելի է համարում մեզ պարտադրվող Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են միակողմանի զիջումներ հայկական կողմից: Համագումարը համարում է, որ Արցախի համար ոչ նպաստավոր այս առաջարկները հետևանք են բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մղման:
Համագումարը դիմում է միջազգային ընտանիքին ճանաչելու Արցախի անկախությունը գոյություն ունեցող տարածքի վրա, որն հաստատվել է ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի արդյունքում:
Համագումարն արձանագրեց լուրջ մտահոգություն Ջավախքի մեջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Վրացական իշխանությունների վարած ազգայնամոլ քաղաքականությունը դրսևորվում է հայ բնակչության քաղաքացիական իրավունքների ոտնահարմամբ: Ջավախքում հետևողականորեն արգելափակվում են հայության ազգային համախմբանը ուղղված բոլոր ճիգերն ու քայլերը: ՍԴՀԿ-ն դատապարտում է վրացական իշխանությունների հակահայ քաղաքականությունը և զորավիգ է կանգնում ջավախահայության իրավունքներին:
Քննարկելով Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը, համագումարը արձանագրեց, որ Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդավարության միջազգային չափանիշներից հեռու: Հայաստանում այսօր առկա են օրինականության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, սոցիալական արդարության և ազատ մրցակցության սկզբունքների լուրջ ոտնահարումներ: Հնչակյան կուսակցությունը համոզված է, որ վերոնշյալ խնդիրները կարելի է լուծել միայն հասարակության վստահությունը վայելող իշխանության միջոցով:
Այսպիսով' համագումարը վճռեց, որ ՍԴՀԿ-ն Հայաստանում շարունակելու է ձգտել վերականգնելու ժողովրդավարությունը, օրինականությունը և սահմանադրական կարգը:
ՍԴՀԿ-ն հայ հասարակությանը շարունակելու է ներկայացնել սոցիալ-դեմոկրատական արժեքային դրույթները' գտնելով, որ Հայաստանը համակարգային ճգնաժամից հանելու միակ ելքը դա է:
ՍԴՀԿ-ը համագումարը քննարկեց և որոշումներ կայացրեց Սփյուռքի Հնչակյան կառույցների հզորացման , հայապահպանման, Հայ Դատի հետապնդման, հայ առաքելական եկեղեցու իրավիճակի և Հայաստան ու Սփյուռք կապերի ամրապնդման եւ այլ հարցերի կապակցությամբ:
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության 19-րդ համագումար