Լրահոս

30.09.2009 17:35


Գագիկ Հարությունյան. «Արձանագրությունների ստորագրումը բխում է Հայաստանի ազգային շահերից»

Գագիկ Հարությունյան. «Արձանագրությունների ստորագրումը բխում է Հայաստանի ազգային շահերից»

Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը բխում է Հայաստանի ազգային շահերից։ Այս մասին «Հայացք» ակումբում ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Նա հավելել է, որ թեև այդ արձանագրություններում թերություններ կան, և «եթե ՀՀ ԱԳՆ-ն ավելի որակով աշխատեր, գուցեև որոշակի թերություններ այնտեղից բացակայեին», բայց նաև չի ցանկանում «ֆետիշացնել արձանագրությունների խնդիրը, քանի որ դրանք չեն, որ որոշելու են գործի էությունը»։

Գ. Հարությունյանը նաև ճիշտ է համարում, որ Հայատանն այդ արձանագրությունները վավերացնի միայն Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը