Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին եւ ելույթ ունեցավ Կոլումբիայի համալսարանում
Սեպտեմբերի 29-ին Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց ՄԱԿ-ի օրակարգային հարցերին եւ կազմակերպության բարեփոխման խնդիրներին, Հազարամյակի նպատակների իրականացման ընթացքին, 2010թ. ՄԱԿ-ի անդամ երկրների գագաթաժողովի կազմակերպմանը, ինչպես նաեւ' ՀՀ կառավարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջեւ համագործակցությանը:
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ու հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը հաջողությամբ ընթանում են ու կարեւորեց 2010-2015թթ. ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի ստորագրումը եւ արդյունավետ իրագործումը:
Բան Կի-մունի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերին: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Նույն օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը ՀՀ անունից ստորագրեց Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը եւ Ապրանքների ամբողջովին կամ մասամբ ծովով տեղափոխման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան:
Հունգարացի իր գործընկեր Պետեր Բալաշի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց Հայաստանի Նախագահի Հունգարիա կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության, Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, Հարավային Կովկասի խնդիրների, Եվրոպական միությունում ընթացող գործընթացների շուրջ:
Երկու երկրների համագործակցությունը եւ զարգացման հեռանկարները, տարածաշրջանային հարցերն ու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունն էին Հայաստանի եւ Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ժաո Գեմեշ Կրավինհոյի հանդիպման գլխավոր թեմաները: Զրուցակիցները քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացմանը, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպեց նաեւ Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներին: Զրույցի ընթացքում արծարծվեցին Հայաստան - Իսրայել հարաբերությունները:
Էդվարդ Նալբանդյանի նյույորքյան այցելության օրակարգի վերջին կետը Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային հարաբերությունների դպրոցում □Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում□ խորագրով դասախոսությունն էր:
Իր ելույթում նախարար Նալբանդյանը մանրամասն ներկայացրեց Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը:
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նախարար Նալբանդյանը անդրադարձ կատարեց նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը:
Նախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Նույն օրն ավարտելով այցելությունը' Հայաստանի արտաքին գործերի նախարարը ուղեւորվեց Երեւան: