Լրահոս

30.09.2009 17:04


Նույնիսկ ուրուգվացի ժողովուրդն է դժգոհ նախաստորագրված արձանագրություններից

Նույնիսկ ուրուգվացի ժողովուրդն է դժգոհ նախաստորագրված արձանագրություններից

Ուրուգվայի «Հայկական Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը «Հայացք» ակումբում ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններից ոչ միայն այնտեղի հայկական համայնքն է խիստ մտահոգ և դժգոհ, այլ նաև 1965թ. Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայի ողջ ժողովուրդը, մամուլը և իշխող կուսակցությունը։

-Օրենսդիրները, ուրուգվացի ժողովուրդը կարծիք են հայտնում՝ դո՛ւք մեզ համոզեցիք ձեր ներկայությամբ, ձեր փաստերով, որ ցեղասպանության եք ենթարկվել, մենք անդրադարձանք, դատապարտեցինք և աշխարհին ներկայանում ենք որպես այդպիսի առաջին պետություն, իսկ Հայաստանն այսօր ընթացք է տալիս այնպիսի ծրագրի, որ կասկածի տակ է դնում հենց Ցեղասպանության փաստը,- նշել է Դ. Կարամանուկյանը՝ հավելելով, որ իրենք անհարմար դրության մեջ են հայտնվել, քանի որ չեն կարողանում պատճառաբանված պատասխանել, թե ինչո՞ւ է Հայաստանը գնում Թուրքիայի հետ նման ձևով հարաբերություններ հաստատելուն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը