Մեկնաբանություն

02.01.2015 16:25


Անավարտ առակ

Անավարտ առակ

Հին արևելյան առակ կա, որը մի փոքր ձևափոխված ու կրճատված՝ մոտավորապես այսպես է հնչում.

«Շատ հարուստ ու նույնքան ագահ Փադիշահը որոշում է խորհրդական ունենալ, ով կօգնի ճիշտ որոշումներ կայացնել ունեցվածքը շատացնելու հարցում: Կանչում է իր մոտ երեք ամենահայտնի իմաստուններին նրանցից մեկին խորհրդական ընտրելու համար ու հարցնում.

–Ես ահռելի կարողության տեր եմ: Ինչպե՞ս շատացնեմ այն:

-Բավարավի՛ր եղածով,- ասում է առաջին իմաստունը:

–Չափից ավելի համեստ է,- մտածում է Փադիշահը:

-Մտածի՛ր հոգուդ հարստության մասին: Հարստանալու մոլուցքը դեռ ոչ մեկի լավ բանի չի բերել,- ասում է երկրորդը:

–Խելագար է,- ինքն իրեն ասում է տիրակալը:

–Բաժանի՛ր կարողությունդ: Միայն այդ դեպքում իրական հարստություն ձեռք կբերես,- պնդում է երրորդը:

–Դավադի՛ր է,- նյարդայնանում է Փադիշահն ու շարունակում միանձնյա որոշումներ կայացնելը»:

Բնականաբար, դրանք ոչ մի լավ բանի չեն բերում, բայց առակի տխուր այդ հատվածը մի տեսակ չի խոսում ամանորյա տոնական կենացների հետ...

Գանք այսօրվա Հայաստան, որի գործող նախագահն անհասկանալի մեծ թվով խոհրդականներ ունի (որպես կանոն՝ ով պաշտոնից ազատվում է՝ դառնում է Սերժ Սարգսյանի խորհրդական): Տեսնես՝ ի՞նչ խորհուրդներ են նրանք տալիս միանձնյա որոշումներ կայացնող այդ մարդուն:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը