Լրահոս

30.09.2009 16:45


Տիգրան Կարապետյան. «Դա միանշանակ անսկզբունքայնություն է»

Տիգրան Կարապետյան. «Դա միանշանակ անսկզբունքայնություն է»

-Դա միանշանակ անսկզբունքայնություն է,-մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու մասին լուրը՝ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

-Քաղաքականությունը հրապարակային է, եթե դու քո ընտրողներին հայտարարում ես, որ մանդատդ վայր ես դնում, որ հետևում ես քո սկզբունքներին, դա հրապարակում ես, հետո գնում և հետ ես վերցնում մանդատը, ապա դրանք իշխանամետ խաղեր են։ Իրեն թույլ չտվեցին։ Սա է իմ մեկնաբանությունը,-եզրակացրել է Տիգրան Կարապետյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը