ՈՒԵՖԱ–ն առաջարկում է Հարավային Կովկասի երկրների առաջնություն կազմակերպել
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան չի բացառում, որ ապագայում Հարավային Կովկասի երկրների առաջնություն կազմակերպվի։
«Ես շատ մտերիմ եմ Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ։ Մեծ հարգանքով եմ վերաբերվում հայկական ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, ինչպես նաև Ադրբեջանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովին։ ՈՒԵՖԱ-ում մեզ հաճախ են առաջարկում Հարավային Կովկասի երկրների առաջություն կազմակերպել։ Ես մեկ անգամ չէ, որ համատեղ մրցաշար ստեղծելու վերաբերյալ խոսել եմ թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ, և երկուսն էլ ինձ պատասխանել են, թե դա անհնար է։ Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը, այդուհանդերձ, աջակցություն կստանա, և Հարավային Կովկասի մեր գավաթն իրոք լավագույն մրցախաղը կլինի»,-ասել է նա։