Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների շնորհավորական ուղերձներն ամանորյա ատրիբուտների ֆոնին մի տեսակ անհամոզիչ էին:
Հասկանալի է, որ պարտադիր շնորհավորանքներն, առավել ևս՝ մեր այսօրվա իրականության պայմաններում, այլ կերպ չէի կարող լինել, բայց ինչ-որ բան ակնհայտորեն պակասում էր:
Շնորհավորական հոլովակների պատասխանատուները հաշվի չէին առել, թե ինչ «ձեռքբերումներով» է Հայաստանը մտնում Այծի տարի:
Կրեատիվ մոտեցում էր հարկավոր: Ասենք, հեռարձակվում են երկրի առաջին դեմքերի շնորհավորանքներն ու մաղթանքները, իսկ ներքևում վազող տողով հայտարարություններ են գնում՝ «Դոլար եմ գնում, վաճառում», «Ապխտած կոկորդիլոսը փոխանակում եմ վճարովի ավտոկայանատեղիներից մեկ տարի անվճար օգտվելու իրավունքի հետ», «Գրողի ծոցը գնան հայ-թուրքական արձանագրությունները», «Պատրաստ եմ նվազագույն ծախսերով փայ մտնել ցանկացած բիզնես ծրագրի», «Կուտակե՛ք ձեր թոշակի համար. 25-30 տարի հետո կտեսնեք օգուտը», «Նուբարաշենի գերեզմանատանը 3-ը 4-ի վրա հողակտորը փոխանակում եմ Երևան-Մոսկվա-Նյու Յորք ավիատոմսի հետ», «Օֆշորային կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում նախկին վարչապետերի»…
Այսպիսի վազող տողերով շնորհավորական ուղերձները շատ ավելի բնական կլինեին…
«Փոխանակվում է ապխտած կոկորդիլոս»

Վախթանգ Մարգարյան