«Սլացիկ, ազնվական Ձիու տարին ոչինչ էլ տվեց», «Տխուր տարի էր», «Ոչխարի (իրականում Կանաչ Այծի) տարուց էլ ի՞նչ սպասես»… Այս կարգի գրառումներն արտացոլում են հասարակության իրական տրամադրությունները: Ոչնչի էլ պետք չի սպասել` ո՛չ ձիու, ո՛չ էլ գետաձիու տարուց:
Սեփական կյանքը փոխելը բացառապես տվյալ մարդու մենաշնորհն է (եթե իհարկե ֆատալիստ չեք): Սպասել, որ քո փոխարեն մեկ ուրիշը կամ չինական հորոսկոպը կյանքդ կտանի դեպի դրական փոփոխություններ` առնվազն երեխայություն է:
Իսկ իրականում, չնայած անցնող տարում արձագրված հերթական տխուր իրողություններին, կատարվեցին իրական քայլեր, որոնք միանգամայն ունակ են փոխելու հայաստանցիների այսօրվա գաղջ իրականությունը: Բայց դրանք միան փոփխությունների նախերգանքն են: Լուրջ աշխատանքն առջևում է; Ու դրան ոչ միան պետք է լծվեն առանձին մարդիկ կամ ուժեր, այլև բոլոր նրանք ովքեր ամեն օր տրտնջում են անցնող օրից, շաբաթից, ամսից ու տարուց` երկրի բացարձակ մեծամասնությունը: Հակառակ դեպքում ձիու տարի կլինի, թե ոչխարի՝ ձեր կյանքում ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու: Ձեզ կմնա միայն Ֆեյսբուքում աղիողորմ ստատուսներ գրելը:
Եվ ուրեմն, գալիք տարում պետք է նպաստել փոփոխություններին։
Ֆեյսբուքում նվնվալու փոխարեն

Վախթանգ Մարգարյան