Ավանդույթի համաձայն՝ ընդունված է տարին այս կամ այն կերպ ամփոփել։
Ընդունված է նաև տարատեսակ մրցանակներ հանձնել կամ կոչումներ տալ անցնող տարվա ընթացքում աչքի ընկածներին, նաև՝ գնահատական տալ երևույթներին։
Դե ուրմեն, եկեք պաշտպանենք այդ ավանդույթն ու տեսնենք, թե ով աչքի ընկավ 2014–ին, և ինչեր տեղի ունեցան։
Տարվա «թռած» մարդը Տիգրան Սարգսյանն է։ Նա «թռավ» վարչապետի աթոռից, իսկ հետո թռավ ԱՄՆ՝ «թռնելով» օֆշորային սկանդալի ու մյուս «քաջագործությունների» համար պատասխան տալուց։ Բայց դե, միևնույն է, վաղ թե ուշ նա, որպես «չված թռչուն», կվերադառնա ու կերգի։
Տարվա «թռած» ապրանքը դոլարն է, որի գինը, Սերժ Սարգսյանի բացակայությունից օգտվելով, մեկ օրվա մեջ թռավ մինչև երկինք, ապա թռավ ներքև (վախենալով Սերժ Սարգսյանի վերադարձից)։
Տարվա «արևմտամետը» Սերժ Սարգսյանն է, ով մի «և՛»–ի հետևից ընկնելով՝ հայտնվեց մյուս «և՛»–ի «նկուղում»։
Տարվա «ռուսամետը» նույնպես Սերժ Սարգսյանն է, ով պետական ատրիբուտի է վերածել Զորի Գայկովիչին։ Վերջինս իր քծնանքով Պուտինի մոտ «գեմառո» (թութք) առաջացրեց։
Տարվա «փիլիսոփան», բնականաբար, Գալուստ Սահակյանն է, ում միայն թարգմանիչով կարելի է հասկանալ։
Տարվա խայտառակությունը Լիսկային մարզպետի պաշտոնում վերանշանակումն է (օգտվելով Սերժ Սարգսյանի բացակայությունից)։ Թեև այնքան անարժան ու արգահատելի մարդ է նշանակված ու վերանշանակված, «ընտրված» ու «վերընտրված», որ Սուրիկ Խաչատրյանը դրանց ֆոնին համեստ և օրինակելի պաշտոնյա կարող է ընկալվել։
Տարվա «բերնից թռցնողը» Մանվել Գրիգորյանն է, ով Սերժ Սարգսյանին արժանացրեց «Վերջի բոլշևիկ» կոչմանը։
Տարվա «գաղափարախոսը» Սեյրան Սարոյանն է, ով բռնությունների թեմայով ԱԺ քննարկումների ժամանակ գեղավարի լեզվով ներկայացրեց ՀՀԿ ղեկավարի մտքինը։
Տարվա «ղասաբը» ու ինչ–որ իմաստով՝ նաև «անաղուհաց քրդի շունը» Լևոն Երանոսյանն է, ով հացի է նստում ազատամարտիկների հետ, ապա իր «լնգուլավազներին» քսի տալիս նրանց վրա։
Տարվա «չաթլախ» կոչման մի քանի հավակնորդ կա, դրա համար չենք ուզում կենտրոնանալ կոնկրետ անձի վրա։ Իրենք իրենց շատ լավ ճանաչում են։
Տարվա «Ալին», ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանն է։ 40 ավազակների ընտրությունը թողնում ենք ձեզ։
Տարվա ամենաերկար ճառ ասողը Սերժ Սարգսյաննէ՝ իր «ի վսյո» ձևակերպմամբ։
Տարվա «ֆեյք» պաշտոնյայի տիտղոսը շարունակում է կրել նույն մարդն արդեն յոթ տարի շարունակ։
Տարվա «հաճախորդը», անկասկած, Նիկոլ Փաշինյանն է՝ իր ճղճղան ձայնով, «թունդ ընդդիմադիր» կեցվածքով ու գեղամյանական «զամաշկեքով»։
Տարվա էշը էշն է, իսկ «փալանը»՝ բոլոր նրանք, ովքեր միշտ ուզում են իշխանության տակ պառկած մնալ։
Տարվա խոսնակը Շարամազանովնէ, ով 23.897 անգամ օգտագործել է «Ինչպես ճիշտ նկատել է Սերժ Սարգսյանը» ձևակերպումը, ինչպես նաև 9.873 անգամ նշել է, որ ՀՀԿ–ի ու Սերժ Սարգսյանի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարց չկա։
Տարվա գլխավոր ձախողումն այն է, որ Սերժ Սարգսյանը դեռ շարունակում է զբաղեցնել նախագահի աթոռը։
Դե ուրեմն, եկեք իրար մաղթենք, որ գալիք տարում այս ամենա–ամենաները մնան անցյալում։
Տարվա ամենա–ամենաները
Ավանդույթի համաձայն՝ ընդունված է տարին այս կամ այն կերպ ամփոփել։
Ընդունված է նաև տարատեսակ մրցանակներ հանձնել կամ կոչումներ տալ անցնող տարվա ընթացքում աչքի ընկածներին, նաև՝ գնահատական տալ երևույթներին։
Դե ուրմեն, եկեք պաշտպանենք այդ ավանդույթն ու տեսնենք, թե ով աչքի ընկավ 2014–ին, և ինչեր տեղի ունեցան։
Տարվա «թռած» մարդը Տիգրան Սարգսյանն է։ Նա «թռավ» վարչապետի աթոռից, իսկ հետո թռավ ԱՄՆ՝ «թռնելով» օֆշորային սկանդալի ու մյուս «քաջագործությունների» համար պատասխան տալուց։ Բայց դե, միևնույն է, վաղ թե ուշ նա, որպես «չված թռչուն», կվերադառնա ու կերգի։
Տարվա «թռած» ապրանքը դոլարն է, որի գինը, Սերժ Սարգսյանի բացակայությունից օգտվելով, մեկ օրվա մեջ թռավ մինչև երկինք, ապա թռավ ներքև (վախենալով Սերժ Սարգսյանի վերադարձից)։
Տարվա «արևմտամետը» Սերժ Սարգսյանն է, ով մի «և՛»–ի հետևից ընկնելով՝ հայտնվեց մյուս «և՛»–ի «նկուղում»։
Տարվա «ռուսամետը» նույնպես Սերժ Սարգսյանն է, ով պետական ատրիբուտի է վերածել Զորի Գայկովիչին։ Վերջինս իր քծնանքով Պուտինի մոտ «գեմառո» (թութք) առաջացրեց։
Տարվա «փիլիսոփան», բնականաբար, Գալուստ Սահակյանն է, ում միայն թարգմանիչով կարելի է հասկանալ։
Տարվա խայտառակությունը Լիսկային մարզպետի պաշտոնում վերանշանակումն է (օգտվելով Սերժ Սարգսյանի բացակայությունից)։ Թեև այնքան անարժան ու արգահատելի մարդ է նշանակված ու վերանշանակված, «ընտրված» ու «վերընտրված», որ Սուրիկ Խաչատրյանը դրանց ֆոնին համեստ և օրինակելի պաշտոնյա կարող է ընկալվել։
Տարվա «բերնից թռցնողը» Մանվել Գրիգորյանն է, ով Սերժ Սարգսյանին արժանացրեց «Վերջի բոլշևիկ» կոչմանը։
Տարվա «գաղափարախոսը» Սեյրան Սարոյանն է, ով բռնությունների թեմայով ԱԺ քննարկումների ժամանակ գեղավարի լեզվով ներկայացրեց ՀՀԿ ղեկավարի մտքինը։
Տարվա «ղասաբը» ու ինչ–որ իմաստով՝ նաև «անաղուհաց քրդի շունը» Լևոն Երանոսյանն է, ով հացի է նստում ազատամարտիկների հետ, ապա իր «լնգուլավազներին» քսի տալիս նրանց վրա։
Տարվա «չաթլախ» կոչման մի քանի հավակնորդ կա, դրա համար չենք ուզում կենտրոնանալ կոնկրետ անձի վրա։ Իրենք իրենց շատ լավ ճանաչում են։
Տարվա «Ալին», ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանն է։ 40 ավազակների ընտրությունը թողնում ենք ձեզ։
Տարվա ամենաերկար ճառ ասողը Սերժ Սարգսյանն է՝ իր «ի վսյո» ձևակերպմամբ։
Տարվա «ֆեյք» պաշտոնյայի տիտղոսը շարունակում է կրել նույն մարդն արդեն յոթ տարի շարունակ։
Տարվա «հաճախորդը», անկասկած, Նիկոլ Փաշինյանն է՝ իր ճղճղան ձայնով, «թունդ ընդդիմադիր» կեցվածքով ու գեղամյանական «զամաշկեքով»։
Տարվա էշը էշն է, իսկ «փալանը»՝ բոլոր նրանք, ովքեր միշտ ուզում են իշխանության տակ պառկած մնալ։
Տարվա խոսնակը Շարամազանովն է, ով 23.897 անգամ օգտագործել է «Ինչպես ճիշտ նկատել է Սերժ Սարգսյանը» ձևակերպումը, ինչպես նաև 9.873 անգամ նշել է, որ ՀՀԿ–ի ու Սերժ Սարգսյանի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարց չկա։
Տարվա գլխավոր ձախողումն այն է, որ Սերժ Սարգսյանը դեռ շարունակում է զբաղեցնել նախագահի աթոռը։
Դե ուրեմն, եկեք իրար մաղթենք, որ գալիք տարում այս ամենա–ամենաները մնան անցյալում։
Շնորհավոր Ամանոր։
Կարեն Հակոբջանյան