Ըստ հոգեբանի՝ հայ–թուրքական արձանագրություններում նախապայմանների ականջները պարզ երևում են
-Թուրքիան, այնուամենայնիվ, հաջողացրել է քողարկված (ես կասեի՝ նույնիսկ ոչ այնքան քողարկված) նախապայմաններ ընդգրկել արձանագրություններում։ Որպես հայ՝ կուզեի, որ մեր նախապայմանների ականջները երևային, կամ գոնե իրենց նախապայմանները չերևային, բայց դրանք երևում են,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Նա նշել է, որ ժամանակի հրամայականները մեզ ստիպում են հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ քայլեր ձեռնարկել, բայց դրա համար պետք հաշվարկվեն բոլոր ռիսկերը։
-Հիմա բոլորն են խոստովանում, նույնիսկ մեր նախագահը, որ ռիսկ կա այս քայլերի մեջ, իսկ ռիսկը շատ լուջ կատեգորիա է, ընդ որում՝ տնտեսագիտական, սոցիալ-քաղաքական, հոգեբանական։ Ես չգիտեմ, մենք տեղյակ չենք, տա՛ Աստված, որ այս քայլին դիմելիս մերոնք այդ ռիսկերը հաշվարկած լինեն։ Գուցե հաշվարկե՞լ են։ Ես չեմ ուզում մտածել, որ ես կամ իմ նման մտածողներն ավելի հայրենասեր են, քան մեր երկրի ղեկավարությունը, ուզում եմ հավատալ, որ հաշվարկներ արվել են,-ասել է հեգեբանը։

7or.am