Անցնող տարին ծանր դասավորվեց ամբողջ աշխարհի համար:
Սիրիական ճգնաժամն ավելի խորացավ, Իսրայելն ու Պաղեստինը կրկին անցան պատերազմական գործողությունների, «Իսլամական պետությունը» պատուհաս դարձավ ամբողջ Մերձավոր Արևելքի համար՝ եզդիների ցեղասպանություն, քրդերի կոտորած, հայաբնակ Քեսաբի գրավում...
Ուկրաինան կորցրեց Ղրիմը՝ դառնալով քաղաքացիական պատերազմի թատերաբեմ: Աֆրիկայում, Պակիստանում, Աֆղանստանում իսլամիստների ահաբեկչություններին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ:
Եվրոպան կանգնեց հերթական տնտեսական ճգնաժամի շեմին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները լուրջ հարված հասցրեցին այդ երկրի տնտեսական համակարգին: Նավթի գնի այդպիսի անկումն իսկական մղձավանջ էր Կրեմլի համար։
Աշխարհի այն հատվածներում, որտեղ քաղաքական-տնտեսական վիճակը համեմատաբար կայուն էր, իրենց սև գործն արեցին բնական աղետներն ու խոշոր պատահարները՝ անոմալ սառնամանիքներ, ցունամիներ, երկրաշարժեր: Միայն «Մալազիական ավիաուղիների» 3 ինքնաթիռ կործանվեց: Էբոլան հասավ ԱՄՆ, Կանադա, հիմա էլ՝ Շոտլանդիա...
Մի խոսքով, ծանր տարի դուրս եկավ 2014թ.-ը:
Բայց դրանից հայաստանցու դարդոտ սիրտը չի կարող մխիթարվել: Անցնող տարին ամբողջ աշխարհում հերթական անգամ ամրագրեց պարզ ճշմարտությունը՝ ապաշնորհ իշխանությունը երկիրը կործանման է տանում (Ուկրաինա), ձախողված կառավարություններն անելիք չունեն, պետք է հեռանան (եվրոպական մի շարք երկրներ), թուլացած, բարոյալքված երկիրը տասնապատիկ անգամ խոցելի է արտաքին վտանգների առումով, առավել ևս, երբ շրջապատված է թշնամական նկրտումներ ունեցող հարևաններով (Մերձավոր Արևելք), պարտքով երկիր չես կարող պահել (Հունաստան), սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած նախագահը փախավ երկրից (Բուրկինա Ֆասո):
Եվ այսպես, աշխարհն այսօր այնպիսին է, երբ առավել քան երբևէ ագահությունը ներսում, թուլությունը՝ դրսում, անհետևանք չեն մնում: Արհեստական ամեն ինչ պատժվում է՝ պատուհաս դառնալով տվյալ պետության համար:
Ուրեմն, գալիք տարում մենք սխալվելու իրավունք չունենք։ Վատ կառավարումը և անարդյունավետ կառավարիչները բնական աղետից ու արտաքին թշնամուց էլ վնասակար են և վտանգավոր։
Որպեսզի խուսափենք պատուհասներից ու արհավիրքներից

Վախթանգ Մարգարյան