Աշխարհ

30.12.2014 12:34


Հայտնաբերվել են անհետացած ինքնաթիռի թևն ու ուղևորներից մեկի դին

Հայտնաբերվել են անհետացած ինքնաթիռի թևն ու ուղևորներից մեկի դին

Որոնողական աշխատանքների արդյունքում Կալիմանտան կղզու արևմուտքում այսօր հայտնաբերվել են անհետացած «А320-200» ինքնաթիռի ենթադրյալ ուղևորներից մեկի դին, փրկարար բաճկոն, ուղեբեռ և ինքնաթիռի բեկորներ։ «ТАСС»–ի փոխանցմամբ՝ Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերը դրանք հայտնաբերել են «AirAsia»–ին պատկանող ինքնաթիռի անհետացման վայրից մոտ 10կմ հեռավորության վրա։

«Բեկորները կարմիր և սպիտակ գույնի են, ինչպես և «AirAsia»–ի ինքնաթիռները»,–պատմել է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Ջոկո Մուրժամոջոն։

Հիշեցնենք, որ այդ ինքնաթիռն անհետացել էր դեկտեմբերի 28–ին։ Դրանում 155 ուղևոր և անձնակազմի 7 անդամ կար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը