Թող Սերժը մնա աշխատավարձի ու կուտակայինով հավաքված թոշակի հույսին։
Թող դրամը դոլարին քացու տակ գցի և ռուբլուն ֆռռացնի։
Թող դոլարը էժանով առնենք, հետո թանկով ծախենք, հետո էլի էժանով առնենք, էլի թանկով ծախենք, և այդպես շարունակ. հո մենակ իշխանությունների՞ն չի տված այդ խաղը։
Թող ԿԲ–ն շարունակի էշի ականջում քնած մնալ ու «ճշգրտել» դրամի փոխարժեքը։
«Black» Ձմեռ պապիկի մաղթանքները
Ընդունված է համարել, որ Ձմեռ պապիկը պետք է լինի բարի դեմքով ու ջերմ ժպիտով, բայց դա հին կարծրատիպ է։ Իսկական Ձմեռ պապը «սևի» մեջ է լինում։
Տեսեք, թե նա ինչպիսի մաղթանքներ է հղել գալիք 2015–ի համար, և կհամոզվեք, որ «Black» Ձմեռ պապին իրականում լավն է։
Եվ այսպես, ներկայացնենք նրա մաղթանքները.
Թող վերարտադրմանը միտված սահմանադրական փոփոխություններ ցանկացողի մուրազը փորում մնա։
Թող Սաշիկը մնա առանց փայի։
Թող Սերժը մնա աշխատավարձի ու կուտակայինով հավաքված թոշակի հույսին։
Թող դրամը դոլարին քացու տակ գցի և ռուբլուն ֆռռացնի։
Թող դոլարը էժանով առնենք, հետո թանկով ծախենք, հետո էլի էժանով առնենք, էլի թանկով ծախենք, և այդպես շարունակ. հո մենակ իշխանությունների՞ն չի տված այդ խաղը։
Թող ԿԲ–ն շարունակի էշի ականջում քնած մնալ ու «ճշգրտել» դրամի փոխարժեքը։
Թող Լիսկան «ինքնապաշտպանվի» Բաղրամյան 26–ի մատույցներում։
Թող Մանվելը դառնա մարդու իրավունքների պաշտպան (սիլլա տալով), Սեյրանը՝ լեզվի տեսչության պետ (ամբախ–զամբախ ելույթներ ունենալով), իսկ Շմայսը՝ դեմոկրատիայի հայր (վարորդներ «բուծելով»)։
Թող Երանոսյան Լյովայի ականջները ցուրտը տանի։
Թող կոկորդիլոսի միսը ՀՀԿ օդիոզ հատվածի բկին կանգնի։
Թող Գեղամյանը «սելֆի» անի իր կոլեգաների՝ նորաթուխ հաճախորդների հետ (Նիկոլ չառաջարկել)։
Եվ թող խիարը թարս բուսնի այս իշխանությունների համար։
«Վոտ ի վսյո»,– ինչպես կասեր պերճախոս դասականը։