Լրահոս

30.09.2009 15:26


Կարինե Նալչաջյան. «Մենք հավաքվում ենք ինքներս մեզ պաշտպանելու, երբ տեսնում ենք, որ այլ ճար չկա»

-Մեր ազգը մի հատկություն ունի՝ մենք վտանգը զգում ենք վերջին պահին և հավաքվում ենք ինքներս մեզ պաշտպանելու, երբ տեսնում ենք, որ այլ ճար չկա,-«Տեսակետ» ակումբում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Նա նշել է, որ սխալ է համարում այն քարոզիչներին, ովքեր ասում են, թե պետք է փոխել ստերեոտիպերը և թուրքերին չընկալել որպես թշնամի։

-Մենք տեսնում ենք, որ թուրքերի մոտ վարքի կրկնվող միտում կա։ Ի՞նչ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա այդ քարոզիչները, քանի՞  գլուխ ունեն, որ նման  ստերեոտիպեր են մտցնում մարդկանց մեջ և թուլացնում մեր ինքնապաշտպանական բնազդները,-նշել է նա։

 «7օր»-ի այն հարցին, թե այս տոտալ պրո-թուքական քարոզը, որ տարվում է, արդյոք չի՞ բերի նրան, որ մենք թմբիրի մեջ նույնիսկ ամենավերջին պահին չենք կարողանա հավաքվել ու պաշտպանել ինքներս մեզ, Կարինե Նալչաջյանը պատասխանել է, որ եթե լավ քարոզեին, ապա վտանգավոր կլիներ։

-Լավ հոգեբանական քարոզի դեպքում իսկապես վտանգավոր կլիներ, բայց ես տեսնում եմ, որ վատ են քարոզում, և փա՛ռք Աստծո, որ վատ են քարոզում,-նշել է հոգեբանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը