Տարին ամփոփում են մարդիկ, ովքեր որևէ բան ի մի բերելու բարոյական իրավունք պարզապես չունեն: Նրանց համար ոչինչ չի փոխվում, քանի դեռ չեն փոխվել տերերը: Այս տեսակի համար անցնող տարին էլ, բնականաբար, այնպիսին էր, ինչպիսին նախորդները: Վերևից իջեցված հրահանգներն էլ՝ նույնը՝ ամեն գնով սևացնել գաղջի դեմ ոտքի կանգնածներին:
Բաղրամյան 26-ի հաճախորդների առումով տարին առաջին հայացքից ոչնչով աչքի չընկավ: Նրանց թիվը, մեծ հաշվով, չպակասեց. իրենց հացի խնդիրը լուծեցին, «գրքեր» հրատարակեցին, «վերլուծական կենտրոններ» բացեցին, մնացին հավատարիմ պատվիրատուին՝ աշխատելով մեր երկրի դեմ: Բայց նրանց տարածած գաղջն այլևս առաջվանը չէ: Բացի նրանից, որ դհոլներն իրենք իրենց ջրի երես հանեցին (բնության օրենք է), դրանց հանած «շուխուռն» էլ տեղում կորում է: Հիմա էլ տարի են ամփոփում՝ ճղելով իրենց, թե Հայաստանում ամեն ինչ շատ վատ է, ու ոչինչ էլ չի փոխվելու:
Այո՛, անցնող տարում խնդիրներն ավելացան: Բայց էական բան փոխվեց ներքաղաքական կյանքում: Նախագահականում դա շատ լավ են հասկանում ու տեսնում են հաճախորդների անիմաստությունը: Հայտարարել, թե ոչինչ էլ չի լինելու, կամ սահմանադրական փոփոխություները պետք է իրականացվեն, նույնն է, ինչ կանգնել գահավիժող վիթխարի ձնակույտի ճանապարհին ու գոռալ, թե դա փոքրիկ ձնագնդի է:
Փոփոխություններ լինելու են։ Չեն կարող չլինել։ Խոսքս դրական փոփոխությունների մասին է։ Գալիք տարին այդ առումով որոշիչ է դառնալու։
Քամուց քշվածները

Վախթանգ Մարգարյան