Անցնող տարում Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների ժամանակ արձանագրվեցին մի շարք կարևոր իրադարձություններ։
Երկրի ներսում այս տարի կատարված փոփոխությունները որոշակիորեն ուրվագծում են գալիք 2015 թվականը՝ խոսելով նաև պատմությունից վերցվող դասերի անհրաժեշտության մասին։ Երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ցույց տվեցին, որ կառավարման համակարգի կայացման համար անհրաժեշտ են մրցակցող ուժեր:
2014 թվականին ներքաղաքական կյանքը նշանավորվեց ընդդիմադիր դաշտի՝ որպես մրցակցային բևեռի ձևավորմամբ: 2013-ի տարեվերջին ձևավորված ոչիշխանական «քառյակը» հայտ ներկայացրեց՝ փոխելու ներքաղաքական զարգացումների ընթացքը, որի առաջին խոշոր արդյունքը վարչապետ, իսկ այսօր արդեն՝ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին հրաժարականի ուղարկելն էր։
Վարչապետի հրաժարականի պարտադրումը նոր ձևավորված ընդդիմության առաջին խոշոր հաջողությունն էր, ինչը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստ չէ երկար դիմակայել հանրությունից եկող ճնշումներին։ Գրեթե միևնույն ժամանակ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների անցկացման իր նպատակի մասին, որը և դարձավ Սարգսյան-ընդդիմություն պայքարի հիմնական բախման կետերից մեկը:
2014-ի կեսերին ոչիշխանական «քառյակի» մաս կազմող Դաշնակցություն կուսակցությունը, Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները դրական գնահատելով, դուրս եկավ «քառյակից»։
Ոչիշխանական կուսակցությունները «եռյակի» ֆորմատով և բավականաչափ քաղաքական ռեսուրս ունենալով՝ կարողացան ձևավորել քաղաքական օրակարգ և նույնիսկ մի քանի դեպքում անգամ իշխանությանը ստիպեցին փոխել ընդունված խաղի կանոնները։ Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում ոչ ընտրական փուլում ընդդիմությունը կարողացավ մինչև քառասունհինգ հազարի հասնող հանրահավաքներ կազմակերպել Ազատության հրապարակում:
Ներքաղաքական կյանքի կարևոր իրադարձություններից էր նաև ընդդիմության կողմից Կառավարությանն առաջադրած 12 կետերից բաղկացած պահանջը, որով ընդդիմությունը Կառավարությանը ներկայացրեց երկրի համար կենսական կարևոր խնդիրները, և պահանջեց դրանց անհապաղ լուծումներ տալ։ Կառավարության կողմից ընդդիմության առաջ քաշած 12 կետերի չկատարումն էր պատճառը, որ ընդդիմությունը հոկտեմբերի 10-ին հրավիրեց իր առաջին հանրահավաքը։ Հանրահավաքին, տարբեր գնահատականներով, մասնակցեց երեսունից քառասուն հազար քաղաքացի:
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը շոշափելի արդյունքներ ունեցավ: Հանրահավաքից կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ Սարգսյանը վերջնական դիրքորոշում կհայտնի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Փաստացի, հրապարակի ճնշման արդյունքում Սարգսյանը հետաձգեց քաղաքական իր գլխավոր նպատակ հանդիսացող՝ Սահմանադրության փոփոխությունները: Սա ոչիշխանական ուժերի ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանի երկրորդ խոշոր զիջումն էր:
«Եռյակն» իր երկրորդ հանրահավաքը կազմակերպեց հոկտեմբերի 24-ին, որտեղ ձևակերպվեց նաև իշխանափոխության անհրաժեշտության գաղափարը, և ներկայացվեցին դրան հասնելու քայլերը: Կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ցանկանում է առաջարկել Կառավարությանը վերանայել ընդդիմության առաջադրած 12 կետերի պահանջը, և երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Սարգսյանի այս քայլը, սակայն, չընդունվեց «եռյակի» կողմից։ Հաշվի առնելով Սարգսյանի անցած ճանապարհը և նրա նախկին վարքագիծը նախկին երկխոսության փորձերի ընթացքում՝ «եռյակը» մերժեց այն:
Կարող ենք արձանագրել, որ 2014 թվականին Հայաստանում ձևավորվեց քաղաքական ուժի երկրորդ խոշոր բևեռը՝ ի դեմս «եռյակի», որը կարողանում է հակակշռել Սերժ Սարգսյանին ու իշխող Հանրապետական կուսակցությանը: Սա ընթացիկ տարում քաղաքական դաշտում տեղի ունեցած կարևորագույն փոփոխությունն էր:
Հարկ է նկատել, որ այսօր ստեղծված քաղաքական կոնյունկտուրայի պարագայում «եռյակն» իրականացնում է Հայաստանի Սահմանադրության երաշխավորի դերը։ Ավելացնենք, որ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունն այս տեսքով և այս պահին սպառնում է Հայաստանի անվտանգությանը՝ խոստանալով Հայաստանին տանել Հյուսիսային Կորեայի ճանապարհով։ Նման սցենարի իրականացման դեպքում շոշափելի է դառնում երկարաժամկետ ժամանակահատվածում ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի գրանցած հաղթանակի զրոյացումը։
Փաստացի, 2015 թվականը լինելու է սահմանադրական փոփոխությունների և իշխանափոխության հարցերի շուրջ պայքարի տարի: Այս հարցերում Սարգսյանի հաղթանակի դեպքում Հայաստանը կկանգնի խոր ճգնաժամի առաջ, իսկ ընդդիմության հաղթանակի դեպքում զարգացման նոր հեռանկարներ կբացվեն Հայաստանի համար: Երկրորդ կարծիք լինել չի կարող, թե որ ուղղությանն է պետք պաշտպանել։
Անցնող 2014-ը. քաղաքական խրոնոլոգիա

Արմեն Գրիգորյան