Համեստորեն ու տևապես աշխատած լինելով ի շահ Հայոց Ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան հանրապետության ճանաչման և առանց որևէ նախապայմանի մեր հարևանների հետ հարաբերությունների բնականոնեցման՝ սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների պատճառով ես ինձ դավաճանված զգացի, ուստիև որոշեցի որպես բողոքի արտահայտություն վայր դնել պատգամավորական իմ մանդատը:
Սակայն այդ պահից ի վեր թե՛ Հայաստանի իմ համաքաղաքացիները, թե՛ բովանդակ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ինձ հորդորել են ստանձնել մարտակոչը և' ի հեճուկս ուժերի անհավասարության, օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը՝ գործելու համար հանուն ճշմարտության ու արդարության:
Հետևաբար՝ ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսևորմանը, ես հետ եմ վերցնում հրաժարականի իմ դիմումը՝ կենսակոչելու համար օրախնդիր այն հանձնառությունը, որով վերջին երկու տարիների ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպեսև Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին:
Րաֆֆի Հովհաննիսյանը փոշմանել է
Հարգելի իմ համերկրացինե՛ր,

30 սեպտեմբերի 2009թ.
Երևան