Լրահոս

30.09.2009 15:07


Հոգեբան. «...սա նշանակում է, որ մեր խմբային ինքնապաշտպանությունը թուլացած է»

Հոգեբան. «...սա նշանակում է, որ մեր խմբային ինքնապաշտպանությունը թուլացած է»

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Տեսակետ» ակումբում լրագրողներին ասել է, որ հայ հասարակությունը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ կապված, երեք շերտի է բաժանված։

-Մարդիկ, ովքեր միանշանակ դեմ են, ակտիվ մասն են։ Երկրորդ շերտն այն մարդիկ են, ովքեր ասում են՝ այո՛, հարաբերություններ պետք է հաստատել, բայց շատ հստակ  ունենալով ազգապահպան, ազգանպաստ դիրքրոշումներ, և երրորդ շերտը, որն ինձ ավելի շատ է մտահոգում, նրանք են, ովքեր տեղից վեր են թռչում ու ասում են՝ այո՛, պետք է հարևանի հետ լավ լինել. անցածն անցած է, հիմա նոր ժամանակներ են, 21-րդ դար է,-նշել է նա։

Ըստ հոգեբանի՝ երրորդ շերտի մարդիկ նրանք են, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում շփվել են թուրքերի հետ և տեսնելով, որ իրենց վրա հարձակում չկա, մտածել են, որ թուրքերը փոխվել են։

-Սա շատ պարզունակ մոտեցում է, և պետական քաղաքականութուն կառուցել՝ ելնելով ահա այսպիսի մտայնությունից, ես վտանգավոր եմ համարում. հոգեբանական տեսանկյունից վտանգավոր է, որովհետև սա նշանակում է, որ մեր խմբային ինքնապաշտպանությունը թուլացած է,-ասել է Կարինե Նալչաջյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը