Ինչի՞ վրա հույսը դրեց Հայաստանի իշխանությունը 2014թ.-ին: Երկրից հեռացողների թիվը չպակասեց, աղքատներն ավելացան, օդից փող բռնելու անհագ մղումը և ամեն տեղ ու ամեն ինչին փայ մտլու կոնցեպտը հասցվեց մարազմատիկ կատարելության, ներդրումները պակասեցին, դրսից պարտքով փող վերցնելը գնալով դժվարացավ:
Ներքին խնդիրների ավելացմանը զուգահեռ՝ է՛լ ավելի լկտիացավ Ադրբեջանը:
Ուրեմն, ինչի՞ վրա էր անցնող տարում հույսը դրել վերարտադրվելու ցանկություն (միանշանակ՝ սադո-մազոխիզմ) ունեցող Հայաստանի իշխանությունը:
Ցանկացած պետության ներկան, առավել ևս՝ ապագան, նրա քաղաքացիներն են: Համընդհանուր գիտակցությունը՝ սա ի՛մ երկիրն է, և ե՛ս եմ նրա տերը:
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանից հեռացողների թիվն անընդհատ ավելանում է: Ո՞վ է իրեն իրականում իր երկրի տերը զգում (ինչ-որ բանի տեր ասելուց անմիջապես օդից կախվում է փայ մտնելու կացինը): Ինչպես անեկդոտում է ասվում, այսօրվա պայմաններում հույսը միայն Աստծո վրա է: Ստացվում է, որ Հայաստանի գործող իշխանության միակ հույսը մնացել է բարձրյալը: Բայց, արի ու տես, որ այստեղ էլ ամեն ինչ մխտռվեց: Աստծո անունն ամեն քայլափոխի տվող, բայց օֆշորներում փող լվացող իշխանություն (նախկին վարչապետի ականջը կանչի):
Մնում է մեկ բան՝ Հայաստանի գործող իշխանությունը 2014թ. հույսը դրել էր սահմանադրական փոփոխությունների վրա: Դրանց անցկացման որոշումը պետք է հայտարարվեր սկզբից ամռանը, հետո՝ աշնանը, հիմա էլ՝ գալիք տարվա փետրվար-մարտին: Ընդդիմությունը կարողացավ «հուսախաբ» անել: Սա անցնող տարվա լրջագույն ձեռբերումներից էր: Բայց դա առաջին քայլն էր: Պետք է սկսված գործը հասցնել ավարտին, որ գործող իշխանությունը վերջապես հասկանա՝ վերևն, իսկապես, Աստված կա:
«Աստվածավախ» իշխանության վերջին հույսը

Վախթանգ Մարգարյան