Տարվա ավարտին հիմնական քննարկման թեման, որպես կանոն, արդյունքների ամփոփումն է:
Իհարկե, շատերը փորձում են ահագին դրական արդյունքներ տեսնել տարվա ամփոփիչ ելույթներում: Նույնիսկ Սերժ Սարգսյանը, ով հիմնականում ձախողումներ է գրանցել, փորձում է դրական արդյունքներ տեսնել: Նա նույնիսկ տնտեսական տարին ամփոփելիս փորձել է դրական արդյունքներ տեսնել:
Դեկտեմբերի 22-ին Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ Սարգսյանն իր նստավայրում ընդունելություն էր կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Հանդիպմանը նա այսպիսի միտք է հայտնել. «Աշխարհիյուրաքանչյուրպետությունում, յուրաքանչյուրտնտեսությունում, նույնիսկամենահզորտնտեսություններում, ինչպիսիքՄիացյալՆահանգներիտնտեսություննէ, Եվրամիությանմիասնականտնտեսություննէ, միշտէլհնարավորենբարդություններ, դժվարություններ»:
Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր երկրում լինում են դժվարություններ, սակայն մեր դժվարությունները տևում են ամենաերկարը: Օրինակ՝ Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ դեռ չի հասել 2008թ. մակարդակին: Ու այս ամենի պատճառը հենց Սարգսյանի ընտրած տնտեսական մոդելն է, որի նպատակն է կենտրոնացնել տնտեսական ռեսուրսներն իր ձեռքում: Եվ նա փորձում է մեղքը բարդել արտաքին գործոնների վրա:
Սարգսյանը տարին համարել է հաջողված և արդյունավետ: Ի դեպ, դեռ 2013թ. Սարգսյանը հայտարարել էր. «ԱյնԿառավարությունը, որտարվաարդյունքներով, դավերաբերումէ 2013-2017 թվականներին, չապահովի 7% տնտեսականաճ, այդԿառավարությունըպետքէհրաժարականտա»:
Իհարկե, ոչ 2013թ., ոչ էլ 2014թ. Կառավարությունը չի ապահովել այդ ցուցանիշը, սակայն ավելի հետաքրքիրն այն է, որ տարեսկզբին Կառավարությունը տնտեսական զարգացման թիրախ էր հռչակել 5%-ը: Հետագայում Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել թիրախային 5% աճը, այլև տնտեսական աճը ցածր կլինի ԱՄՀ-ի կանխատեսած 4.3%-ից:
Տարեվերջին դրամի փոխարժեքի տատանումները հավելյալ խնդիրներ են ստեղծել տնտեսության համար, որի պատճառով նաև գնաճ է տեղի ունեցել: Նման պայմաններում ինչպե՞ս է Սարգսյանը խոսում տնտեսական հաջողության, աճի կամ նման ինչ-որ բանի մասին:
Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ Սարգսյանը որևիցե հիմք չունի տնտեսական տարին հաջող համարելու համար։
Արմեն Գրիգորյան
Հ.Գ.։ Սովետական տարիներին մի հայտնի կարգախոս կար՝ հասնել և անցնել Ամերիկային։ Սովետական կուսդպրոցի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը տնտեսական դժվարությունների ու հետընթացի արդարացման համար հիշել է այդ կարգախոսը, բայց մի փոքր այլ ձևով է օգտագործում։ Արդյունքում՝ ստացվում է՝ հասնել և անցնել Ամերիկային տնտեսական դժվարությունների շարունակականությամբ։
Հասնել և անցնել Ամերիկային
Տարվա ավարտին հիմնական քննարկման թեման, որպես կանոն, արդյունքների ամփոփումն է:
Իհարկե, շատերը փորձում են ահագին դրական արդյունքներ տեսնել տարվա ամփոփիչ ելույթներում: Նույնիսկ Սերժ Սարգսյանը, ով հիմնականում ձախողումներ է գրանցել, փորձում է դրական արդյունքներ տեսնել: Նա նույնիսկ տնտեսական տարին ամփոփելիս փորձել է դրական արդյունքներ տեսնել:
Դեկտեմբերի 22-ին Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ Սարգսյանն իր նստավայրում ընդունելություն էր կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Հանդիպմանը նա այսպիսի միտք է հայտնել. «Աշխարհի յուրաքանչյուր պետությունում, յուրաքանչյուր տնտեսությունում, նույնիսկ ամենահզոր տնտեսություններում, ինչպիսիք Միացյալ Նահանգների տնտեսությունն է, Եվրամիության միասնական տնտեսությունն է, միշտ էլ հնարավոր են բարդություններ, դժվարություններ»:
Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր երկրում լինում են դժվարություններ, սակայն մեր դժվարությունները տևում են ամենաերկարը: Օրինակ՝ Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ դեռ չի հասել 2008թ. մակարդակին: Ու այս ամենի պատճառը հենց Սարգսյանի ընտրած տնտեսական մոդելն է, որի նպատակն է կենտրոնացնել տնտեսական ռեսուրսներն իր ձեռքում: Եվ նա փորձում է մեղքը բարդել արտաքին գործոնների վրա:
Սարգսյանը տարին համարել է հաջողված և արդյունավետ: Ի դեպ, դեռ 2013թ. Սարգսյանը հայտարարել էր. «Այն Կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7% տնտեսական աճ, այդ Կառավարությունը պետք է հրաժարական տա»: