Սերժ Սարգսյանն այս օրերին մասնակցում է Արտաքին գործերի նախարարության կազմակերպած տոնական ընդունելությանը: Ամանորի առիթով շնորհավորում եւ գովում է հայոց անճարակ դիվանագետներին (որոնք գործում են իր ցուցումով՝ շփոթվելով «կա՛մ, կա՛մ»-ի ու «և՛, և՛»–ինախաձեռնողական շիլաշփոթ արտաքին քաղաքականության մեջ):
Հետո Սերժ Սարգսյանը գնում եւ մասնակցում է Կենտրոնական բանկի կազմակերպած տոնական ընդունելությանը (հավանաբար, ամփոփելու համար դոլար-դրամ խաղերի արդյունքները):
Վաղը, մյուս օրը Սարգսյանն էլի շատ գերատեսչություններ կայցելի՝ մասնակցելու տոնական ընդունելություններին:
Իսկ ա՛յ, չորրորդ իշխանություն համարվող լրատվամիջոցներն այսօր իրենք են հյուրընկալվել նախագահական պալատում ու Սերժ Սարգսյանի հետ բաժակը բաժակին խփել:
Այսքանից հետո Սարգսյանի ճառը խոսքի ազատության եւ այլնի մասին, որ արտասանել է տոնական ընդունելության ժամանակ, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Մեզանում, չնչին բացառություններով, մամուլը ոչ թե ազատ է ու անկախ, այլ մանրամեծածախ գներով վաճառված։
Այն, որ կան վերահսկելի լրատվամիջոցներ, գիտեն գրեթե բոլորը։
Եվ ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը պալատում ներկա ԶԼՄ-ի ներկայացուցիչներին։
«Տարվաընթացքումձեզնիցշատերիհետեմառիթներունեցելքննարկելումերհամատեղաշխատանքինրբությունները»,- հայտարարել է Սարգսյանը:
Հետաքրքիր է՝ 2014-ին այդ ո՞ր լրատվամիջոցների կամ լրագրողների հետ է նա քննարկել համատեղ աշխատանքի նրբությունները: Եվ ի՞նչ նրբությունների մասին է խոսքը, այն էլ՝ համատեղ աշխատանքի։
Անցած վեց տարիների ընթացքում Սարգսյանն ընդամենը մեկ ինքնաասուլիս է հրավիրել, եւ դա եղել է 2013-ի մարտին, երբ նախագահականի օպերատորներն ու գրաքննիչներն էին կազմակերպել այդ ինքնաասուլիսը, և այն տարածվեց հեռուստաընկերություններով միայն երկու օր անց։
Այնուհետեւ 2014-ի օգոստոսին Սոչիում ՀՀԿ ղեկավարը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը: Ավելի ուշ պատասխանել է «Արմենպրեսի» մի քանի հարցերին:
Լրատվամիջոցների հետ հրապարակային շփումն այսքանով ավարտվել է:
Նշված դեպքերում «համատեղ աշխատանքի նրբությունների» մասին հարց ու պատասխան չի եղել:
Եթե խոսքը գաղտնի հանդիպումների և ստվերային պայմանավորվածությունների մասին է, դա այլ հարց է:
Համատեղ աշխատանքի նրբությունները
Սերժ Սարգսյանն այս օրերին մասնակցում է Արտաքին գործերի նախարարության կազմակերպած տոնական ընդունելությանը: Ամանորի առիթով շնորհավորում եւ գովում է հայոց անճարակ դիվանագետներին (որոնք գործում են իր ցուցումով՝ շփոթվելով «կա՛մ, կա՛մ»-ի ու «և՛, և՛»–ի նախաձեռնողական շիլաշփոթ արտաքին քաղաքականության մեջ):
Հետո Սերժ Սարգսյանը գնում եւ մասնակցում է Կենտրոնական բանկի կազմակերպած տոնական ընդունելությանը (հավանաբար, ամփոփելու համար դոլար-դրամ խաղերի արդյունքները):
Վաղը, մյուս օրը Սարգսյանն էլի շատ գերատեսչություններ կայցելի՝ մասնակցելու տոնական ընդունելություններին:
Իսկ ա՛յ, չորրորդ իշխանություն համարվող լրատվամիջոցներն այսօր իրենք են հյուրընկալվել նախագահական պալատում ու Սերժ Սարգսյանի հետ բաժակը բաժակին խփել:
Այսքանից հետո Սարգսյանի ճառը խոսքի ազատության եւ այլնի մասին, որ արտասանել է տոնական ընդունելության ժամանակ, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Մեզանում, չնչին բացառություններով, մամուլը ոչ թե ազատ է ու անկախ, այլ մանրամեծածախ գներով վաճառված։
Այն, որ կան վերահսկելի լրատվամիջոցներ, գիտեն գրեթե բոլորը։
Եվ ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը պալատում ներկա ԶԼՄ-ի ներկայացուցիչներին։
«Տարվա ընթացքում ձեզնից շատերի հետ եմ առիթներ ունեցել քննարկելու մեր համատեղ աշխատանքի նրբությունները»,- հայտարարել է Սարգսյանը:
Հետաքրքիր է՝ 2014-ին այդ ո՞ր լրատվամիջոցների կամ լրագրողների հետ է նա քննարկել համատեղ աշխատանքի նրբությունները: Եվ ի՞նչ նրբությունների մասին է խոսքը, այն էլ՝ համատեղ աշխատանքի։
Անցած վեց տարիների ընթացքում Սարգսյանն ընդամենը մեկ ինքնաասուլիս է հրավիրել, եւ դա եղել է 2013-ի մարտին, երբ նախագահականի օպերատորներն ու գրաքննիչներն էին կազմակերպել այդ ինքնաասուլիսը, և այն տարածվեց հեռուստաընկերություններով միայն երկու օր անց։
Այնուհետեւ 2014-ի օգոստոսին Սոչիում ՀՀԿ ղեկավարը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը: Ավելի ուշ պատասխանել է «Արմենպրեսի» մի քանի հարցերին:
Լրատվամիջոցների հետ հրապարակային շփումն այսքանով ավարտվել է:
Նշված դեպքերում «համատեղ աշխատանքի նրբությունների» մասին հարց ու պատասխան չի եղել:
Եթե խոսքը գաղտնի հանդիպումների և ստվերային պայմանավորվածությունների մասին է, դա այլ հարց է:
Ահա այսպիսին է «ազատ մամուլը» Հայաստանում:
Կորյուն Մանուկյան