Գագիկ Մինասյան. «2010թ.–ի բյուջեն իրատեսական է լինելու և հիմնված է լինելու այս տարվա իրողությունների վրա»
-Ակնհայտ է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը մոտենում է իր տրամաբանական ավարտին, և շատ կանխատեսողներ կան, որոնք պնդում են, որ 4-րդ եռամսյակում համաշխարհային տնտեսական ճգնաժամն այլևս չի խորանա։ Ինչպես միջազգային շուկաներում եկող տարի կլինի շատ ավելի հաջող, քան այս տարի, այդ առումով նաև Հայաստանում մենք կունենանք տնտեսական աճ այս տարվա իրական ցուցանիշների նկատմամբ,- «Դուպլեքս» ակումբում ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
2010թ. ՀՀ բյուջեին անդրադառնալով՝ նա նշել է, որ իր կարծիքով «այս տարվա բյուջեն իրատեսական է լինելու և հիմնված է լինելու այս տարվա իրողությունների վրա, ինչպես նաև այս տարվա ընթացքում ձեռք բերված այն ստարտային իրավիճակի հնարավորությունների տեսակետից, որոնք մենք իրագործեցինք ձեռք բերված վարկերի միջոցով»։
Դոլարի նկատմամբ դրամի հնարավոր արժեզրկման մասին խոսելիս Գ.Մինասյանն ասել է, որ մարտի ճշգրտումից հետո դրամ-դոլար հարաբերությունը մնացել է կայուն, ինչը խոսում է նրա մասին, որ դրամի արժեզրկման մասին խոսակցություններն արդարացում չեն ունեցել.
-Չեմ բացառում, որ առաջիկայում, ինչպես աշխարհի մյուս բոլոր երկրներում, կլինեն դոլարի նկատմամբ ազգային վալյուտաների փոփոխություններ, սակայն դա կլինի կանխատեսելի սահմաններում։ Այդպիսի խնդիրներ կլինեն նաև Հայաստանում՝ կապված վարկային միջոցների ներհոսքի հետ։

7or.am