Լրահոս

30.09.2009 13:19


Գագիկ Հարությունյան. «Նախագահի այցը փորձ է լինելու հաշտեցնել հայության երկու կողմերին»

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ սփյուռքի գաղթօջախներ այցելությանը՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն ասել է, որ նախագահի այցը փորձ է լինելու հաշտեցնել հայության երկու կողմերին։ «Սփյուռքահայերին և ընդհանրապես ցանկացած հայի շատ դժվար է ինչ-որ բան համոզելը։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը փորձելու է անել այնպես, որ հայ-թուրքական խնդիրը չբերի հայության մասնատմանը, այլ հանգեցնի ավելի միասնական գործելուն։ Եթե այդ առաքելությունը հաջողությամբ ավարտվի, ապա դա բխում է մեր բոլորի շահերից»,-ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենը։

 

Այս խորագրի վերջին նյութերը