Գագիկ Հարությունյան. «Հանրային խորհրդի ցանկացած հայտարարություն նստած է նրանց խղճի վրա»
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հանրային խորհրդի երեկվա հայտարարությանն՝ ասել է, որ ցանկացած հայտարարություն, որն անում է Հանրային խորհուրդը՝ նստած է նրանց խղճի վրա։ «Կարծում եմ, որ կոռեկտ չէ նման հայտարարությունը, քանի որ միշտ պետք է հաշվի առնել ընդդիմախոսների կարծիքն ու ավելի չբևեռացնել այդ մոտեցումները»,-ասել է Գ. Հարություննյանը։ Նրա կարծիքով հանրային խորհրդի հայտարարությամբ միայն բևեռացնում ենք մեր մոտեցումները՝ ինչը չի բխում մեր շահերից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Հանրայի խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ամփոփելով լսումների ու քննարկումների արդյունքները՝ Հանրային խորհուրդն արձանագրում է, որ դրանց մասնակիցներից գրեթե բոլորը կողմ են արտահայտվում Հայաստանի և Թուրքիայի սահմանները բացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը,-ասված է հայտարարության մեջ»։