Գագիկ Մինասյան. «Ցանկացած փուլում հնարավոր են ճյուղավորումներ»
-Կարծում եմ՝ խորհրդարանական լսումները նպատակ ունեն հանրությանը ներկայացնելու այն բոլոր տեսակետների սպեկտրը, որ այսօր առկա է քաղաքական ուժերի մոտ։ Տեղեկացված եմ, որ ներկայացված են փորձագետներ արտերկրից։ Մեզ համար շատ հետաքրքիր է նաև նրանց կարծիքը, որովհետև մի բան է խոսել մարդկանց հետ, որոնք ապրում և գործում են Հայաստանում, այլ բան է խոսել մարդկանց հետ, որոնք շփվում են ոչ միայն հայկական, այլև միջազգային քաղաքական շրջանակների հետ,- հոկտեմբերի 1-ին հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։
Նա նաև լրագրողներին հիշեցրել է, որ Հայաստանն այսօր գտնվում է շատ երկար ճանապարհի սկզբնական փուլում, և դժվար է ասել՝ ինչպիսին կլինի այդ փուլը, և երբ կհասնենք այդ խնդիրների վավերացմանը խորհրդարանում։
-Այդ փուլի ընթացքում, զինվելով գիտելիքներով և իրավիճակն ավելի հստակ պատկերացնելով, անհրաժեշտ է հասկանալ, որ ցանկացած փուլում հնարավոր են ճյուղավորումներ։ Սա մի ուղիղ գիծ չէ, որ մենք ենթադրում ենք, թե պետք է սկսենք ու հասնենք ավարտին շատ կարճ ժամանակում։ Հնարավոր են ճյուղավորումներ, հնարավոր են զարգացումներ, որոնց մենք բոլորս պետք է պատրաստ լինենք, և այս խորհրդարանական լսումները մեզ և մեր հանրությանը կզինեն այդ գիտելիքներով,- ասել է Գ.Մինասյանը։

7or.am