Լրահոս

30.09.2009 11:43


ՀԴԿ նախագահ. «Հայ դիվանագետների մասնակցությունն այս փաստաթղթի կազմմանը նվազագույնն է եղել, եթե ընդհանրապես եղել է»

ՀԴԿ նախագահ. «Հայ դիվանագետների մասնակցությունն այս փաստաթղթի կազմմանը նվազագույնն է եղել, եթե ընդհանրապես եղել է»

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը միանշանակ է. «Առանց խմբագրման և այս տեսքով արձանագրությունները մեզ համար անընդունելի են։ Աշխարհը փուլ չի գա, եթե 2-3 ամսով հետաձգվի դրանց ընդունումը։ Մենք համոզվեցինք, որ հայ դիվանագետների մասնակցությունն այս փաստաթղթի կազմմանը նվազագույնն է եղել, եթե ընդհանրապես եղել է»։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ Արամ Սարգսյանն ասել է, որ Սփյուռքն իր պահանջները կդնի նախագահի առջև։ «Կարծում եմ՝ իշխանության տեսակետն այդ հանդիպումից հետո պետք է փոխվի։ Եթե չփոխվի, կբևեռանա հայրենական ուժերի տեսակետը։ Մենք պարտավոր ենք հաշվի նստել Սփյուռքի հետ»,-ասել է ՀԴԿ նախագահը։ Նա նաև նշել է, որ վաղը խորհրդարանական լսումների ժամանակ կներկայացնի իր առաջարկները նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը