Սերժ Սարգսյանի թիմակիցներն ամեն կերպ ցանկանում են դրականորեն բնութագրել իրենց առաջնորդին, բայց ստացվում է՝ ինչպես միշտ: Այսինքն, ցանկացած բնութագրում հարուցում է ծաղր ու ծիծաղ հանրության շրջանում:
Տարեսկզբին գեներալ Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանին բնորոշեց իբրեւ «Վերջի բոլշեւիկ»: Եվ այդ նոր անունը բացասական երանգավորմամբ «խարանվեց» ՀՀԿ առաջնորդի վրա:
Իսկ տարեվերջին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ակամա այնպիսի «անուն կպցրեց» իր առաջնորդին, որը նախորդի նման նույնքան զավեշտալի է:
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ընթացքում, խոսելով ոչիշխանական «եռյակի» գործունեության դեմ եւ հատկապես վերջինիս իշխանափոխության ծրագրի մասին, Վահրամ Բաղդասարյանը զայրացած հարցնում է. «Ի՞նչհիմքերով, ի՞նչպատճառներովենցանկանում, որԱլիինպետքէփոխարինիՄոսին: Այսինքն,այդմարդունպետքէփոխարինիմյուսը, ևինքըպետքէզենքըձեռքինգնաևասի՝եսփրկիչնեմ, ա՛յժողովուրդ»:
Իրոք, զվարճալի է, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարի շուրթերից լսում ես նման բան:
Գիտեինք, որ իշխանափոխության դեպքում նախագահի պաշտոնից հեռացվելու է Սերժ Սարգսյանը: Սակայն չգիտեինք, որ Սերժ Սարգսյանը «Ալին» է:
Լավ է՝ Բաղդասարյանը զայրույթի պահին չի ասել՝ «Ալի Բաբային եւ 40 ավազակներին» ուզում են փոխարինել «Մոսիով»:
Իշխանափոխության մասին տհաճ լուրն այնքան է բարկացրել Վահրամ Բաղդասարյանին, որ նա Սերժ Սարգսյանին նույնացնում է «Ալիի» հետ: Ուրիշ անուն մտքին չի գալիս:
Սակայն պակաս տարօինակ չեն Բաղդասարյանի մնացած հայտարարություններն ու գնահատականները: Վերջինս մի կողմից ասում է՝ հա դե, ինչ կա որ, թող Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողով անի, ու միաժամանակ համոզմունք է հայտնում, որ համաժողովրդական շարժումը մարել-վերջացել է, եւ ոչիշխանական ուժերն ուղղակի պատրաստվում են 2017-ի ընտրություններին: Բայց հաջորդ պահին հայտարարում է, թե «եռյակը» փորձում է ապակայունացնել իրավիճակը։
Ճիշտ եւ ճիշտ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի նման Բաղդասարյանն էլ վստահեցնում է, թե թույլ չեն տալու, որ ցնցումներ լինեն:
Սա այն դեպքում, երբ «եռյակի» ղեկավարությունը բազմիցս է հայտարարել ու շեշտել, որ իրենք ծրագրել են իշխանափոխությանը հասնել առանց ցնցումների, անարյուն ճանապարհով:
Լսելով Բաղդասարյանին՝ թվում է՝ իշխանությունն արդեն իր շողքից էլ է վախենում:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի հաջորդ հայտարարությունն ավելի զարմանալի ու տարօրինակ է: Նա պահանջելու պես հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովումնախպետքէհիմնավորումներտան, թեորնէայդբարդ, ծանրքաղաքական, տնտեսականիրավիճակը:
Բաղդասարյանը կարող էր թեկուզ միայն աչքի անցկացնել ՀՀ վիճպետծառայության հրապարակած տվյալները սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, եւ կիմանար իրավիճակի բարդության ու ծանրության աստիճանը:
Պարզվում է՝ այդ տվյալներից էլ տեղյակ չէ:
Միայն գիտի, որ ապրում է « ապահով Հայաստանում», եւ վե՛րջ:
Լավ է՝ չասաց՝ «Ալի Բաբան եւ 40 ավազակները»
Սերժ Սարգսյանի թիմակիցներն ամեն կերպ ցանկանում են դրականորեն բնութագրել իրենց առաջնորդին, բայց ստացվում է՝ ինչպես միշտ: Այսինքն, ցանկացած բնութագրում հարուցում է ծաղր ու ծիծաղ հանրության շրջանում:
Տարեսկզբին գեներալ Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանին բնորոշեց իբրեւ «Վերջի բոլշեւիկ»: Եվ այդ նոր անունը բացասական երանգավորմամբ «խարանվեց» ՀՀԿ առաջնորդի վրա:
Իսկ տարեվերջին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ակամա այնպիսի «անուն կպցրեց» իր առաջնորդին, որը նախորդի նման նույնքան զավեշտալի է:
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ընթացքում, խոսելով ոչիշխանական «եռյակի» գործունեության դեմ եւ հատկապես վերջինիս իշխանափոխության ծրագրի մասին, Վահրամ Բաղդասարյանը զայրացած հարցնում է. «Ի՞նչ հիմքերով, ի՞նչ պատճառներով են ցանկանում, որ Ալիին պետք է փոխարինի Մոսին: Այսինքն, այդ մարդուն պետք է փոխարինի մյուսը, և ինքը պետք է զենքը ձեռքին գնա և ասի՝ ես փրկիչն եմ, ա՛յ ժողովուրդ»:
Իրոք, զվարճալի է, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարի շուրթերից լսում ես նման բան:
Գիտեինք, որ իշխանափոխության դեպքում նախագահի պաշտոնից հեռացվելու է Սերժ Սարգսյանը: Սակայն չգիտեինք, որ Սերժ Սարգսյանը «Ալին» է:
Լավ է՝ Բաղդասարյանը զայրույթի պահին չի ասել՝ «Ալի Բաբային եւ 40 ավազակներին» ուզում են փոխարինել «Մոսիով»:
Իշխանափոխության մասին տհաճ լուրն այնքան է բարկացրել Վահրամ Բաղդասարյանին, որ նա Սերժ Սարգսյանին նույնացնում է «Ալիի» հետ: Ուրիշ անուն մտքին չի գալիս:
Սակայն պակաս տարօինակ չեն Բաղդասարյանի մնացած հայտարարություններն ու գնահատականները: Վերջինս մի կողմից ասում է՝ հա դե, ինչ կա որ, թող Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողով անի, ու միաժամանակ համոզմունք է հայտնում, որ համաժողովրդական շարժումը մարել-վերջացել է, եւ ոչիշխանական ուժերն ուղղակի պատրաստվում են 2017-ի ընտրություններին: Բայց հաջորդ պահին հայտարարում է, թե «եռյակը» փորձում է ապակայունացնել իրավիճակը։
«Իհարկե, փորձեր կատարում են, որ ծանրացնեն, դժվարացնեն, անկայունացնեն, բայց ինձ թվում է, որ իրավիճակը կառավարելի է, և թույլ չենք տա, որ նման անկայունություն ստեղծեն, որովհետև յուրաքանչյուր անկայունություն քաղաքական նոր ցնցումներ է բերում: Իսկ մեր ժողովրդին մենք փորձության չենք ենթարկի և թույլ չենք տա, որպեսզի լինեն ցնցումներ»,- հայտարարում է նա:
Ճիշտ եւ ճիշտ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի նման Բաղդասարյանն էլ վստահեցնում է, թե թույլ չեն տալու, որ ցնցումներ լինեն:
Սա այն դեպքում, երբ «եռյակի» ղեկավարությունը բազմիցս է հայտարարել ու շեշտել, որ իրենք ծրագրել են իշխանափոխությանը հասնել առանց ցնցումների, անարյուն ճանապարհով:
Լսելով Բաղդասարյանին՝ թվում է՝ իշխանությունն արդեն իր շողքից էլ է վախենում:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի հաջորդ հայտարարությունն ավելի զարմանալի ու տարօրինակ է: Նա պահանջելու պես հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովում նախ պետք է հիմնավորումներ տան, թե որն է այդ բարդ, ծանր քաղաքական, տնտեսական իրավիճակը:
Բաղդասարյանը կարող էր թեկուզ միայն աչքի անցկացնել ՀՀ վիճպետծառայության հրապարակած տվյալները սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, եւ կիմանար իրավիճակի բարդության ու ծանրության աստիճանը:
Պարզվում է՝ այդ տվյալներից էլ տեղյակ չէ:
Միայն գիտի, որ ապրում է « ապահով Հայաստանում», եւ վե՛րջ:
Նաեւ համոզված է, որ իր առաջնորդն Ալին է:
Կիմա Եղիազարյան