Լրահոս

30.09.2009 11:30


Փիթեր Սեմնեբի. «Հուսով եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի»

Բաքվում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը որքանով են փոխկապակցված՝  Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ասել է, որ չի ուզում դատել, թե որքանով են դրանք փոխկապակցված, բայց հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում առաջընթաց կգրանցվի։

-Ես չէի ցանկանա շահարկել արդյունավետությունը և ուղղվածությունը, որով ընթանում են երկու խաղաղ գործընթացները՝ հայ-թուրքական հարաբերություների բարելավումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։ Բայց մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում այժմ նկատվող պահը կպահպանվի և հետագայում կարձանագրվի որպես առաջընթաց,- ասել է Փիթեր Սեմնեբին։

Ինչ վերաբերում է Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, հատուկ ներկայացուցիչն ընգդծել է, որ ԵՄ-ն առաջարկ ունի՝ Արևելյան գործընկերության ծրագիրը, որը և կկարգավորի ԵՄ-ի և այդ ծրագրի անդամ-պետությունների հարաբերությունները։ Այս պահին ԵՄ-ն այդ ծրագրի իրականացման ուղղությամբ տվյալ երկրների հետ բանակցություններ է անցկացնում։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը