Լրահոս

30.09.2009 11:15


«Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» սերիալն առաջացրել է ՀՀ ԶՈՒ–ի դժգոհությունն ու վրդովմունքը

«168» ժամ թերթի սեպտեմբերի 29-ի համարում (թիվ 97) տպագրված ««Բանակում» հեռուստասերիալը փակվելո՞ւ է» հրապարակման առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.

Հեռուստասերիալը, իրոք, հարուցել է ՀՀ ԶՈՒ ամբողջ սպայակազմի դժգոհությունն ու վրդովմունքը, քանի որ այն վարկաբեկում է ազգային բանակը, սխալ է ներկայացնում զինված ուժերի իրական պատկերը, ընդամենը ռուսական հեռուստաալիքներով հեռարձակված սերիալների անհաջող և անճաշակ կրկնօրինակն է:

Կարծում ենք, որ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունը կանի համապատասխան հետևություններ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը