Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ Լևոն Զուրաբյանի հետ
-Լևոն Զուրաբյանը կարծում է, որ այդ դեպքում միջազգային հանրությունը կտեսնի, որ այդպիսի իրավիճակ է, ճնշում կլինի և այլն, որը փոփոխություններ կբերի,-մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ «Եթե այսօր «Ժառանգությունը» և «Դաշնակցությունը» որոշում են ընդունում վայր դնել իրենց խորհրդարանական մանդատները՝ ի բողոք կատարվող գործընթացի, դրանով նրանք իրավական առումով որևէ ճգնաժամ չեն առաջացնում, բայց առաջացնում են լրջագույն քաղաքական ճգնաժամ»՝ «7օր»-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
-Միանշանակ համաձայն չեմ դրան, որովհետև միջազգային հանրությունն արդեն իր դրական վերաբերմունքն արտահայտել է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին։ Բնականաբար, իրենք պաշտպանում են իշխանություններին։ Նույնիսկ մարտի 1-ի իրադարձությունները որևէ ձևով միջազգային հանրությունը չօգտագործեց իշխանություններին կարգի հրավիրելու համար։ Կարծում եմ՝ դեռևս այն ժամանակ պայմանավորվածությունները եղել են այդ գործընթացի հետ կապված,-հաղորդել է Ա. Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ մանդատները վայր դնելը որևէ իրավական հետևանք չի թողնի, ապա, Ա. Մարտիրոսյանի կարծիքով. «Այո՛, իսկապես, իրավական առումով դա որևէ հետևանք չի թողնի։ Իսկ քաղաքական ազդեցությունն էլ այն կլինի, որ առավելագույնը մեկ ամիս թերթերը կգրեն այդ մասին, և ամեն ինչ կվերջանա»։
-Եթե ընդդիմությունը միասնական ճակատով իսկապես պայքարի, այդ դեպքում տեսնում եմ, որ իշխանությունները կգնան իրական քայլերի,-հավելել է Արմեն Մարտիրոսյանը։

7or.am