Արմեն Մարտիրոսյան. «Մենք կողմ ենք միասնական գործողությունների»
Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ
–ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին ոչիշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով է հրավիրում։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է կարևոր այդ նախաձեռնությունը։ –Նորմալ եմ գնահատում։ Քննարկում է որոշակի ամփոփիչ գնահատականներով։ Մենք, իհարկե, դեռ չենք քննարկել կուսակցությունում մասնակցությունը, բայց կարծում եմ՝ կմասնակցենք, և մեր տեսակետը կներկայացնենք։ –Մասնակցության դեպքում ի՞նչ ակնկալիքներ ունեք խորհրդաժողովից։ –Ակնկալիքն այն է, որ այդ խորհրդաժողովից հետո տեղի կունենան նաև «եռյակի» քննարկումներ, և մենք շատ արագ կկարողանանք առաջ շարժվել միասնական օրակարգով ամբողջական իշխանափոխության հասնելու համար։ –Դուք նշեցիք ամփոփիչ գնահատականների մասին, կմանրամասնե՞ք։ –Նկատի ունեմ հայտարարությունը, որտեղ ասվում է, որ մինչ այժմ կատարված աշխատանքների ամփոփում է լինելու, իսկ ցանկացած պարագայում «Ժառանգությունը» միշտ էլ կողմ է եղել քննարկումների. մենք կողմ ենք միասնական գործողությունների, կողմ ենք ամբողջական իշխանափոխության՝ իրականացնելով այն ամենալայն կոնսոլիդացիայի հիման վրա, որպեսզի հնարավորինս քիչ կամ ընդհանրապես ցնցումներ չլինեն երկրում։ Նորմալ վիճակ է. քաղաքական գործիչը՝ խորհրդարանական կուսակցության ղեկավարը, հրավիրում է քննարկման, որում, մեծ հաշվով, խնդիր չեմ տեսնում։
Արմեն Մարտիրոսյան. «Մենք կողմ ենք միասնական գործողությունների»
Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ
–ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին ոչիշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով է հրավիրում։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է կարևոր այդ նախաձեռնությունը։
–Նորմալ եմ գնահատում։ Քննարկում է որոշակի ամփոփիչ գնահատականներով։ Մենք, իհարկե, դեռ չենք քննարկել կուսակցությունում մասնակցությունը, բայց կարծում եմ՝ կմասնակցենք, և մեր տեսակետը կներկայացնենք։
–Մասնակցության դեպքում ի՞նչ ակնկալիքներ ունեք խորհրդաժողովից։
–Ակնկալիքն այն է, որ այդ խորհրդաժողովից հետո տեղի կունենան նաև «եռյակի» քննարկումներ, և մենք շատ արագ կկարողանանք առաջ շարժվել միասնական օրակարգով ամբողջական իշխանափոխության հասնելու համար։
–Դուք նշեցիք ամփոփիչ գնահատականների մասին, կմանրամասնե՞ք։
–Նկատի ունեմ հայտարարությունը, որտեղ ասվում է, որ մինչ այժմ կատարված աշխատանքների ամփոփում է լինելու, իսկ ցանկացած պարագայում «Ժառանգությունը» միշտ էլ կողմ է եղել քննարկումների. մենք կողմ ենք միասնական գործողությունների, կողմ ենք ամբողջական իշխանափոխության՝ իրականացնելով այն ամենալայն կոնսոլիդացիայի հիման վրա, որպեսզի հնարավորինս քիչ կամ ընդհանրապես ցնցումներ չլինեն երկրում։ Նորմալ վիճակ է. քաղաքական գործիչը՝ խորհրդարանական կուսակցության ղեկավարը, հրավիրում է քննարկման, որում, մեծ հաշվով, խնդիր չեմ տեսնում։
Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը