Գառնիկ Իսագուլյան. «Պատահական չեմ համարում, որ Գագիկ Ծառուկյանը հենց իր անունից է հրավիրում խորհրդաժողովը»
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում 2014թ. քաղաքական տարին։
–Նախ՝ պետք է նշեմ, որ 2014 թվականը ոչիշխանական ուժերի համախմբման և ընդհանրական գործողությունների ծավալման աննախադեպ տարի էր, և, կարծում եմ, դա հիմնականում պայմանավորված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնություններով ու ակտիվ գործունեությամբ: 2014 թվականի աշունը դարձավ համաժողովրդական շարժման գրասենյակների հիմնադրման ու ակտիվ գործունեության ժամանակաշրջան: Դրա արդյունքներն ակնհայտ են, և ես վստահ եմ, որ գալիք 2015 թվականը դառնալու է 2014 թվականի նախաձեռնությունների և նպատակների իրացման տարի:
–Ի՞նչակնկալիքունեք 2015թ. հունվարի 20-ինԲՀԿնախագահԳագիկԾառուկյանիհրավիրածոչիշխանականքաղաքականուժերի, հասարակականկազմակերպությունների, քաղաքացիականնախաձեռնություններիևշարժումներիխորհրդաժողովից։
–Պատահական չեմ համարում այդ հանգամանքը, որ պարոն Ծառուկյանը ոչ թե կուսակցության, այլ հենց իր անունից է հրավիրում խորհրդաժողովը` ցույց տալու համար դրա վերկուսակցական համաժողովրդական բնույթը: Միաժամանակ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ խորհրդակցությունը հրավիրվում է հենց հունվարին՝ Ամանորի տոներից անմիջապես հետո՝ ցույց տալու համար այն վճռականությունը, որով պատրաստ են լուծել մեր պետության ու ժողովրդի առաջ ծառացած հիմնախնդիրները: Մենք վստահ ենք, որ բոլոր այդ նախաձեռնությունները պսակվելու են հաջողությամբ:
–Ի՞նչառաջարկներովեքդուքհանդեսգալու։
–Հայցում եմ ոմանց ներողամտությունը, բայց պետք է խոստովանեմ, որ մենք արդեն իսկ մեր առաջարկությունները ներկայացրել ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, դրանք ամբողջությամբ ընդունվել են, և մենք տևական ժամանակ է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապատասխան կառույցների հետ ակտիվ աշխատանքներ ենք տանում բոլոր մարզերում, բոլոր համայնքներում` այդ ամենը կոորդինացնելով համաժողովրդական շարժման շտաբների հետ: Այն ամբողջական տեղեկատվությունը, որ մենք ստանում ենք տեղերից, ամբողջացվում է, և ներկայացվում պարոն Ծառուկյանին:
Իհարկե, 2015 թվականի հունվարի 20-ին մենք ձեռնունայն չենք ներկայանա համաժողովին և արդեն իսկ նշմարվող որոշակի նոր առաջարկներ կամբողջացնենք և կներկայացնենք համաժողովի դատին:
Գառնիկ Իսագուլյան. «Պատահական չեմ համարում, որ Գագիկ Ծառուկյանը հենց իր անունից է հրավիրում խորհրդաժողովը»
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում 2014թ. քաղաքական տարին։
–Նախ՝ պետք է նշեմ, որ 2014 թվականը ոչիշխանական ուժերի համախմբման և ընդհանրական գործողությունների ծավալման աննախադեպ տարի էր, և, կարծում եմ, դա հիմնականում պայմանավորված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնություններով ու ակտիվ գործունեությամբ: 2014 թվականի աշունը դարձավ համաժողովրդական շարժման գրասենյակների հիմնադրման ու ակտիվ գործունեության ժամանակաշրջան: Դրա արդյունքներն ակնհայտ են, և ես վստահ եմ, որ գալիք 2015 թվականը դառնալու է 2014 թվականի նախաձեռնությունների և նպատակների իրացման տարի:
–Ի՞նչ ակնկալիք ունեք 2015թ. հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչիշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողովից։
–Պատահական չեմ համարում այդ հանգամանքը, որ պարոն Ծառուկյանը ոչ թե կուսակցության, այլ հենց իր անունից է հրավիրում խորհրդաժողովը` ցույց տալու համար դրա վերկուսակցական համաժողովրդական բնույթը: Միաժամանակ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ խորհրդակցությունը հրավիրվում է հենց հունվարին՝ Ամանորի տոներից անմիջապես հետո՝ ցույց տալու համար այն վճռականությունը, որով պատրաստ են լուծել մեր պետության ու ժողովրդի առաջ ծառացած հիմնախնդիրները: Մենք վստահ ենք, որ բոլոր այդ նախաձեռնությունները պսակվելու են հաջողությամբ:
–Ի՞նչ առաջարկներով եք դուք հանդես գալու։
–Հայցում եմ ոմանց ներողամտությունը, բայց պետք է խոստովանեմ, որ մենք արդեն իսկ մեր առաջարկությունները ներկայացրել ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, դրանք ամբողջությամբ ընդունվել են, և մենք տևական ժամանակ է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապատասխան կառույցների հետ ակտիվ աշխատանքներ ենք տանում բոլոր մարզերում, բոլոր համայնքներում` այդ ամենը կոորդինացնելով համաժողովրդական շարժման շտաբների հետ: Այն ամբողջական տեղեկատվությունը, որ մենք ստանում ենք տեղերից, ամբողջացվում է, և ներկայացվում պարոն Ծառուկյանին:
Իհարկե, 2015 թվականի հունվարի 20-ին մենք ձեռնունայն չենք ներկայանա համաժողովին և արդեն իսկ նշմարվող որոշակի նոր առաջարկներ կամբողջացնենք և կներկայացնենք համաժողովի դատին:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը