Հարցազրույց

23.12.2014 12:33


Վահան Բաբայան. «Հունվարի 20-ի խորհրդաժողովը նոր գործընթացների հիմք կդնի»

Վահան Բաբայան. «Հունվարի 20-ի խորհրդաժողովը նոր գործընթացների հիմք կդնի»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ

–Հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ոչիշխանական քաղաքական ուժերի, ՀԿ–ների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով է հրավիրել: Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում այս միջոցառումից։

–ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանն այս վիճակից կարող են դուրս բերել միայն լայն հասարակական համախմբման մեխանիզմով: Մենք արդեն երկար ժամանակ է՝ տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում բազմաթիվ գործիչների հետ, և քննարկում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ հնարավոր լուծումները: Հունվարի 20-ը կլինի Գագիկ Ծառուկյանի և Հայաստանի իրական քաղաքական, հասարակական էլիտայի խորհրդաժողովը, որը հիմք կդնի նոր գործընթացների։

–Իշխանական մամուլն ամեն օր գրում է, թե համաժողովրդական շարժումը մարել է, և իշխանափոխության համար ոչ մի քայլ չի ձեռնարկվում։ Իրականում շարժումն ի՞նչ փուլում է հիմա, և ի՞նչ աշխատանքներ են տարվում։

–Իշխանական մամուլին արդեն շատ վաղուց լուրջ մարդիկ լուրջ չեն վերաբերվում: Իսկ շարժումն անշեղորեն գնում է այն ճանապարհով, որով պետք է գնա. այս պահին շատ փակագծեր չեմ կարող բացել:

–Իսկ ի՞նչ ակնկալել համաժողովրդական շարժումից 2015 թվականին։

–Փորձեմ պատասխանել մաքսիմալ անկեղծ։ Կարծում եմ՝ համաժողովրդական շարժման հաջողությունը կախված է մեզանից յուրաքանչյուրից՝ առանց տարբերության: Մենք անհատապես պետք է անենք հնարավորը և գիտակցենք, որ 2015 թվականը մեր բոլորի հնարավորությունն է՝ փոխելու այս գաղջ մթնոլորտը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը