Ձերբակալվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով սեպտեմբերի 29-ին ձերբակալվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի՝անվտանգության գծով տեղակալ ԳրիգորԹովմասյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ:
Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով 8 տարի ազատազրկման դատապարտված և ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ ԱնդրանիկՊողոսյանը հայտարարություն է տվել, որ պատիժը կրելու ընթացքում առավելբարվոքխուցտեղափոխվելուդիմաց նույն հիմնարկության պետի՝ անվտանգության գծով տեղակալ Գրիգոր Թովմասյանը 2008 թվականի հունիսին իրենից ստացել է 700 ԱՄՆդոլարկաշառք:
Ձերբակալվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով սեպտեմբերի 29-ին ձերբակալվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի՝անվտանգության գծով տեղակալ Գրիգոր Թովմասյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ:
Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով 8 տարի ազատազրկման դատապարտված և ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Անդրանիկ Պողոսյանը հայտարարություն է տվել, որ պատիժը կրելու ընթացքում առավել բարվոք խուց տեղափոխվելու դիմաց նույն հիմնարկության պետի՝ անվտանգության գծով տեղակալ Գրիգոր Թովմասյանը 2008 թվականի հունիսին իրենից ստացել է 700 ԱՄՆ դոլար կաշառք:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: