«Ժառանգություն» խմբակցության քարտուղար. «Խեղաթյուրված իդեալիզմի արգասիք է նախաստորագրված այս փաստաթուղթը»
Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ սփյուռքի տրամադրություններին ծանոթանալու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայկական գաղթօջախներ այցելությանն անդրադառնալով՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասել է.
-Դա պետք է մինչ նախասորագրելն արվեր։
Լ. Ալավերդյանը նաև համոզված է, որ նման լուրջ հարցի դեպքում ոչ թե երկրի առաջին դեմքը պետք է գնար «ծափահարություններին և հաճոյախոսություններին ընդառաջ», այլ գիտական և վերլուծական կենտրոնների, գործադիր մարմնի ներկայացուցիչները։ Իսկ «այս բլից գործընթացը՝ գնալ՝ մի օր մնալով ինչ-որ տեղ», ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարի, ՀՀ նախագահի կողմից զուտ ցուցադրական է և ոչ թե իր կարծիքը փոխելու, այլ անփոփոխ թողնելու նպատակով է արվում։
Նախաստորագրված արձանագրություններն էլ, Լ. Ալավերդյանի խոսքերով, արտացոլում են մեր տհասության միայն շատ փոքր մասը։
-Պրագմատիզմի կտոր չկա այդ արձանագրություններում,- նշել է Լ. Ալավերդյանը,-խեղաթյուրված իդեալիզմի արգասիք է նախաստորագրված այս փաստաթուղթը։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղարն անհրաժեշտ է համարում, որ նախաստորագրված արձանագրություններում կա՛մ փոփոխություններ մտցվեն, կա՛մ նոր արձանագրություններ պատրաստվեն։

7or.am