Լրահոս

29.09.2009 15:37


Սեպուհ Գալփակյան. «Կարծում եմ՝ նախագահը շատ դժվարությունների է հանդիպելու»

Սեպուհ Գալփակյան. «Կարծում եմ՝ նախագահը շատ դժվարությունների է հանդիպելու»

-Առաջին հերթին պետք է լսենք նախագահի բացատրությունները. կարծում եմ՝ այդ բացատրություններից կծնվեն նաև հարցումներ,-«Սփյուռքի գաղթօջախներ նախագահի այցելության ժամանակ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտնելո՞ւ եք Ձեր մտահոգությունները» հարցին պատասխանելիս ասել է Եղիա Ջերեջյանը՝ միաժամանակ հավելելով,- բոլորն էլ երկրի համար են աշխատում, բայց տարաձայնություններ են առաջանում։ Այն կարծիքները, որ ի նպաստ իշխանության կլինեն, բնական է, որ իշխանությունը նկատի կունենա, այն կարծիքները, որ ի վնաս իշխանության կլինեն, բնական է, որ ուրացության կմատնվեն։

Ներկայումս Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Գալփակյանն էլ նշել է, որ սփյուռքի կարծիքը, որը հայրենիքի մեջ ապրող ժողովրդի եռապատիկն է, անպայման պետք է հաշվի առնվի, և ինքը ողջունում է սփյուռք այցելելու նախագահի քայլը.

-Այս քայլը խիզախ քայլ է և քաջություն է պահանջում։ Կարծում եմ՝ նախագահը շատ դժվարությունների է հանդիպելու, որովհետև, ճիշտ է, տարբեր տեսակետներ կան, բայց 100-ից 90-ն այսօր հստակ են, և Հայաստանի  կողմից նման քայլն անընդունելի են համարում։ Սուր քննադատություններ են լինելու և հատկապես Լիբանանում։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը